Համարը 
N 190
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' ապրիլի 2004թ.

N 190

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. «Մարտակերտի սոցիալական ապահովության շրջանային կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

3. Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 190 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ ու մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ք.Մարտակերտ, Ակադեմիկոս Սախարովի փողոց:

 

III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը`

ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները` շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի` շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում`ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

     33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 190 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բաժիններ

 

   -   

Կրթության և սպորտի բաժին

-

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին

-

Գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժին

-

Տնտեսական զարգացման բաժին

-

Քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժին

-

Ընդհանուր բաժին

-

Հաշվապահություն

 

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

-

Մարտակերտի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն

(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 687, փոփ. 24.02.2009 N 116-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 190 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը

 

հ հ ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1

2

3

4

1

Վարչակազմի շենք

1

66286000

2

Կինոթատրոնի շենք

1

5790000

3

Գրադարանների շենքեր

4

8162000

5

Մարզադահլիճ

1

1895000

6

Ավտոմեքենա «ԳԱԶ-3110»

1

3000000

7

Ավտոմեքենա «ՎԱԶ-21213»

1

5577000

8

Ավտոմեքենա «ՈւԱԶ-469 “բ”»

1

342097

9

Սառնարան

1

23552

10

Կահույք համալիր

1

1500000

11

Բազկաթոռ

5

321900

12

Բազմոց

1

144000

13

Ֆաքս

1

10000

14

Տպիչ

2

30000

15

Սելեկտոր

1

57000

16

Հիշասարք

1

20000

17

Մանիտոր «SAMSUNG»

1

10000

18

Ստեղնաշար

1

5000

19

Հեռուստացույց «փանասոնիկ»

1

183039

20

Տեսամագնիտաֆոն

1

164449

21

Հեռուստացույցի տակ

1

62500

22

Լուսանկարչական ապարատ

1

9500

23

Թղթապանակ

2

33700

24

Ռադիո

2

5800

25

Կալոնկա (մագնիտաֆոնի համար)

2

18000

26

Ձայնասկավառակ

6

9000

27

Տեսասկավառակ

5

7500

28

Ալեհավաք

1

5000

29

Տեսախցիկ «փանասոնիկ»

1

263000

30

Պայուսակ տեսախցիկի համար

1

11000

31

Մարտկոց

1

6000

32

Բջջային հեռախոս «LG»

1

79000

33

Հիշասարք

1

278000

34

Համակարգիչ

1

384523

35

Մոնիտոր-14

1

106812

36

UPS-APS (համակարգչի համար)

1

77440

37

Տպիչ

1

127260

38

Տրանսֆորմատոր

1

103000

39

Պատճենահանման մեքենա

1

340000

40

Պատճենահանման մեքենա

1

460000

41

Մկնիկ

1

5500

42

Ստեղնաշար

1

4060

43

Մկնիկ

1

2813

44

Մանիտոր «SAMSUNG»

1

81200

45

Տպիչ

1

133400

46

Սեղան համալիր

12

1442124

47

Սեղան

9

428670

48

Ամսագրի սեղան

1

30616

49

Սեղան երկտեղանի

1

15890

50

Ուսուցչի սեղան

7

146391

51

Նիստերի սեղան

1

20000

52

Պահարան

16

953143

53

Երկաթյա պահարան

3

135000

54

Հարդարանքի հայելի

1

55000

55

Գրքերի դարակ

6

111297

56

Վառարան

4

10000

57

Տաքացուցիչ

15

701500

58

Տաքացուցիչ (ՍՏսՏՐՌՒպՐ)

2

58000

59

Շերտավոր վարագույր

15 մետր

320112

60

Վարագույր

104.2 մետր

392335

61

Վարագույրի կախիչ

1

4000

62

Հեռախոսի ապարատ «Խարվեստ»

1

216000

63

Հեռախոսի ապարատ

1

58000

64

Հեռախոսի ապարատ

1

29500

65

Հեռախոսի ապարատ

25

274038

66

Սեղանի հավաքածու

10

81500

67

Ուժեղացուցիչ

1

70000

68

Ամբիոն

2

56361

69

Ջահ

2

8260

70

Լուսամփոփ

2

45000

71

Օդափոխիչ

10

75000

72

Գրամեքենա

5

299000

73

Աթոռ` փափուկ

192

2556174

74

Աթոռներ` կիսափափուկ

6

55706

75

Սեղանի ժամացույց

4

2560

76

Պատի ժամացույց

2

5100

77

Հաշվիչ

13

92450

78

Գրքեր

55

42600

79

Բառարան

2

9000

80

Էլեկտրաթեյնիկ

2

11000

81

Թեյի սերվիս

2

9500

82

Սուրճի սերվիս

1

3600

83

Թեյնիկ

1

900

84

Օրացույցի տակդիր

4

4000

85

Դակիչ

1

1400

86

Ավտոմեքենայի մագնիտաֆոն

1

87000

87

Մագնիտաֆոն

1

26500

88

Վոլեյբոլի գնդակ

5

45000

89

Վոլեյբոլի ցանց

3

28000

90

Նկարներ

36

10000

91

Թենիսի սեղան

1

35000

92

Թենիսի ցանց

1

5500

93

Շախմատ

9

63000

94

Ալբոմ

1

1000

95

Շախմատի տախտակ

1

1000

96

Պոմպ

1

1720

97

Ծնկակալ

8

8000

98

Վոլեյբոլի խաղակոշիկ

10

25000

99

Ֆուտբոլի գնդակ

4

50000

100

Ցատկապարան

10

3000

101

Սուլիչ

2

2000

102

Խրոնոմետր

2

18000

103

Սպորտհամալիր հագուստ

12

42000

104

Թենիսի շար

4

2400

105

Թենիսի ռակետկա

1

30000

106

Մարտակերտի սոցիալական

ծառայության տարածքային

գործակալության գույք

   

1041560

    

ԸՆԴԱՄԵՆԸ

   

106491452

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ