Համարը 
N 175-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.03.17/06(320)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի
N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2017թ.

N 175-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 26-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 306-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) կարգի 2-րդ կետում`

ա. երկրորդ նախադասությունում «վարկի» բառից հետո լրացնել «պայմանագրով նախատեսված» բառերը, իսկ «բնակելի տան)» բառերից հետո` «սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով նախատեսված» բառերը,

բ. երկրորդ նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ընդ որում, եկամտային հարկի գումարները վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը ենթակա են վերադարձման միայն մեկ բնակարանի ձեռք բերմանը կամ մեկ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների դիմաց:».

2) կարգի 4-րդ կետում «չափով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան տարեկան կտրվածքով 2 800 000 ՀՀ դրամը» բառերը, իսկ «հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում հաշվարկված եկամտային հարկի գումարը» բառերը փոխարինել «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորության գումարն ամբողջությամբ» բառերով.

3) կարգի 5-րդ կետում «դրույքաչափով» բառից հետո լրացնել «` բայց ոչ ավելի, քան եռամսյակային կտրվածքով 700 000 ՀՀ դրամը» բառերը.

4) կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետ.

«10) վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն` տվյալ բնակարանում (անհատական բնակելի տանը) փաստացի բնակվելու և բնակարանը (անհատական բնակելի տունը) կամ դրա որևէ մասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված չլինելու, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց վերաբերյալ:

Բնակարանը (անհատական բնակելի տունը) մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում` ներկայացվում է մերձավոր ազգակցական կապը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Սույն ենթակետում նշված հայտարարությունում ներառված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է հարցում կատարել երրորդ անձանց և ստանալ տեղեկատվություն:».

5) կարգի 7-րդ կետում «և 9-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «, 9-րդ ենթակետերով և 10-րդ ենթակետի առաջին պարբերությամբ» բառերով.

6) կարգում 7.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետ.

«7.2. Սույն կարգի 6-րդ կետի 10-րդ ենթակետում նշված հայտարարությունը վարկառուն առաջին անգամ ներկայացնում է բնակարանի ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան ավարտական ակտը և գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը ստանալու հաշվետու ժամանակահատվածում:».

7) կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը մերժվում է, եթե այն ներկայացնելու պահին հարկային գործակալն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ չի մարել եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը և (կամ), եթե չեն ներկայացվել սույն կարգի 6-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը և (կամ) ներկայացված փաստաթղթերով կամ երրորդ անձանցից ստացած տեղեկություններով պարզ է դարձել, որ հիփոթեքային վարկը փաստացի չի ուղղվել բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանը և (կամ) բնակարանի ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան ավարտական ակտը և գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում (անհատական բնակելի տանը) և (կամ) բնակարանը (անհատական բնակելի տունը) հանձնվել է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց: Եկամտային հարկի վերադարձման մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:».

8) կարգի 10-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով.

9) կարգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումում համավարկառուների կողմից վարկառուի բանկի անվանումը և հաշվի համարը նշված լինելու դեպքում վերադարձվող գումարը փոխանցելու համար գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են վարկառուի տվյալները:»:

2. Այն համավարկառուները, որոնց համատեղ սեփականության իրավունքը նշված չէ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հարկային մարմին ներկայացված գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականում, մինչև 2017 թվականի մարտի 31-ը հարկային մարմին են ներկայացնում համատեղ սեփականության իրավունքի նշումով գույքի սեփականության (կամ գույքի նկատմամբ իրավունքի) պետական գրանցման վկայականի պատճենը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ