Համարը 
Թիվ 56 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.10.31/03(03)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
18.10.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.06.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 արդարադատության նախարարության կողմից

«27» հոկտեմբերի 2008թ.

 

պետական գրանցման համարը 967 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2008 թվականի

Թիվ 56 Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է`

1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 1) և հայտարարագրի ձևը (հավելված 2):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Նախագահ`

Վ.ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

Հավելված 1

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. հոկտեմբերի 18-ի թիվ 56Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման կամ միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման կամ միաձուլման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

3. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում ակտիվների կամ փայաբաժնի իրացման (ձեռքբերման) գործարքի կողմեր հանդիսացող տնտեսվարող սուբյեկտները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված համակենտրոնացման մասնակիցների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` այդ միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն համակենտրոնացման հայտարարագիր, որը ներառում է համակենտրոնացման ձևը և յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:

6. Համակենտրոնացման հայտարարագրում (այսուհետ` հայտարարագիր), որպես կից ներկայացվող տեղեկատվություն ներառվող` համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործունեության ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները կազմվում են հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:

7. Յուրաքանչյուր համակենտրոնացման հայտարարագրման համար համակենտրոնացման մասնակիցների կողմից ներկայացվում է մեկ հայտարարագիր, որը ստորագրվում է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) կողմից` նշելով ստորագրողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին:

8. Հայտարարագիրը լրացվում է տպագրական եղանակով կամ գրիչով (թանաքով):

9. Հայտարարագրում ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում (ներառյալ` դրան կից ներկայացված փաստաթղթերում) իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

10. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

11. Հայտարարագիրը ներկայացված և դրա հիման վրա վարչական վարույթը հարուցված է համարվում հայտարարագիրը Հանձնաժողովում uտանալու oրվանից, բացառությամբ oրենքով նախատեսված դեպքերի:

12. Հանձնաժողովը, օրենքով սահմանված ժամկետում, ընդունում է տվյալ համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

13. Այն դեպքում, երբ պարզվում է, որ համակենտրոնացումը ենթակա չէ հայտարարագրման կամ օրենքով նախատեսված մյուս դեպքերում Հանձնաժողովը սահմանված կարգով ետ է վերադարձնում ներկայացված հայտարարագիրը:

14. Հանձնաժողովն ընդունում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու մասին որոշում, եթե`

1) համակենտրոնացումը հանգեցնում է մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի.

2) հայտարարագրում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացվել են ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտարարագրվող համակենտրոնացումը հակասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Օրենքի և սույն կարգի պահանջներին:

 

 

 

Հավելված 2

Հաստատված է ԼՂՀ հանրային ծառայությունները

և տնտեսական մրցակցությունը կարգավորող

պետական հանձնաժողովի

2008թ. հոկտեմբերի 18-ի թիվ 56Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Հ Ա Մ Ա Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Ց Մ Ա Ն

 

1. Համակենտրոնացման ձևը _______________________________________________________________

                                          համակենտրոնացման ձևը (միացում, միաձուլում, ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերում (նշելով տոկոսը))

2. Համակենտրոնացման մասնակիցները.

 

1)____________________________________________________________________________________

                                              (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և կազմակերպական-իրավական ձևը)

______________________________________________________________________________________

                                               (համակենտրոնացման մասնակցի բնակվելու (գտնվելու) վայրը)

______________________________________________________________________________________

                                               (համակենտրոնացման մասնակցի գործունեության վայրը)

2)_____________________________________________________________________________________

                                              (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և կազմակերպական-իրավական ձևը)

_______________________________________________________________________________________

                                              (համակենտրոնացման մասնակցի բնակվելու (գտնվելու) վայրը)

_______________________________________________________________________________________

                                              (համակենտրոնացման մասնակցի գործունեության վայրը)

3. Համակենտրոնացման մասնակիցների կողմից նախորդ տարվա` 200___ թվականի ընթացքում իրացված ապրանքների ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

 

1)_____________________________________________________________________ կողմից իրացվել է`

                                               (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

 

ա._____________________ 

 _____________________

________________________________ 

 դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը)

(ապրանքի ծավալը բնեղեն

արտահայտությամբ)

(ապրանքի ծավալը արժեքային

արտահայտությամբ)

բ.______________________ ______________________

________________________________

դրամ արժեքով.

 (ապրանքի անվանումը)

 (ապրանքի ծավալը բնեղեն

արտահայտությամբ)

(ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ)

 

2) ____________________________________________________________________ կողմից իրացվել է`

                              (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

ա._____________________   _____________________

______________________________ 

 դրամ արժեքով.

(ապրանքի անվանումը)

(ապրանքի ծավալը բնեղեն

արտահայտությամբ)

(ապրանքի ծավալը արժեքային

արտահայտությամբ)

բ.______________________    ______________________

______________________________

դրամ արժեքով:

 (ապրանքի անվանումը)

 

(անվանման) փոխարեն գիծ է դրվում)  

 (ապրանքի ծավալը բնեղեն

արտահայտությամբ)

(ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ)

 

4. Համակենտրոնացման մասնակիցների արտադրական կարողությունների (ներառյալ` օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը.

1) _________________________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և վերջինիս արտադրական կարողությունների նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն հայտարարագրին»)

___________________________________________________________________________________.

 

2) _________________________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը) և վերջինիս արտադրական կարողությունների նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն հայտարարագրին»)

 

__________________________________________________________________________________:

 

5. Համակենտրոնացման մասնակիցների կողմից ներկայացվում են _______________________________

                                                                                                             (ապրանքային շուկայի անվանումը)

ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող հետևյալ լրացուցիչ տեղեկությունները`

1)_________________________________________________________________________________

                                                  (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

___________________________________________________________________________________.

(տեղեկությունների բովանդակությունը կամ նշում` «ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների վերաբերող տեղեկությունները կցվում են սույն հայտարարագրին», իսկ տեղեկություններ չներկայացնելու դեպքում տեղեկություններ ներկայացնող համակենտրոնացման մասնակցի անվան (անվանման) փոխարեն գիծ է դրվում)

2) ________________________________________________________________________________

                                             (համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը))

__________________________________________________________________________________.

(տեղեկությունների բովանդակությունը կամ նշում` «ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների վերաբերող տեղեկությունները կցվում են սույն հայտարարագրին», իսկ տեղեկություններ չներկայացնելու դեպքում տեղեկություններ ներկայացնող համակենտրոնացման մասնակցի անվան (անվանման) փոխարեն գիծ է դրվում)

6. Սույն հայտարարագրին կից ներկայացվում են.

 

1)________________________________________________________________________________.

                                                   (հայտարարագրին կցվող փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

2) _______________________________________________________________________________:

                                                   (հայտարարագրին կցվող փաստաթղթի անվանումը և թերթերի քանակը)

 

7. Համակենտրոնացման մասնակիցների գործադիր մարմինների ղեկավարների կամ սահմանված կարգով նրանց փոխարինող անձանց (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները և ստորագրությունները.

 

1) ________________________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը), գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը, ազգանունը (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս անունը, ազգանունը), ստորագրությունը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին)

__________________________________________________________________________________.

 

2)_________________________________________________________________________________

(համակենտրոնացման մասնակցի անունը (անվանումը), գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը, ազգանունը (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս անունը, ազգանունը), ստորագրությունը, ստորագրման ամիսը, ամսաթիվը, տարին)

___________________________________________________________________________________: