Համարը 
N 39 Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.06.09/10(67)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
15.05.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ), ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» մայիսի 2012թ.

պետական գրանցման համարը 3031277

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«15» մայիսի 2012թ.

N 39 Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ), ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1.Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը)` համաձայն N1 հավելվածի:

2.Սահմանել տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը` համաձայն N2 հավելվածի և հայտարարագրի ձևը` համաձայն N3 հավելվածի:

3.Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հոկտեմբերի 18-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 56Ն որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Սահմանված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի

մայիսի 15-ի N 39 Ն որոշմամբ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ(ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)

 

Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու հարյուր տասը միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` հարյուր քառասուն միլիոն դրամ.

2) հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս հարյուր քսան միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.

3) ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս հարյուր քսան միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.

4) ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` ութ հարյուր միլիոն դրամ:

 

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 2

Սահմանված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի

մայիսի 15-ի N 39 Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:

3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` տնտեսավարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսավարող սուբյեկտները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` տնտեսավարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսավարող սուբյեկտները:

5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված` տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները:

6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված` տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսավարող սուբյեկտը և այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված` տնտեսավարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսավարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսավարող սուբյեկտները:

8. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիuացող) տնտեuավարող uուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիuացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեuավարող uուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեuավարող uուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):

9. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված N 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը):

2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող:

10. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է):

11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:

12. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված N 3-ով սահմանված տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:

13. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:

14. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:

15. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

16. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

17. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

18. Հանձնաժողովն 90-օրյա ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

19. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

 

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 3

Սահմանված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի

մայիսի 15-ի N 39 Ն որոշմամբ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ

 

1.Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը

կամ դրանց նախագծերը (ընդհանուր ժողովի որոշում, պայմանագիր և այլն)

1.1.Միացում

1.2.Միաձուլում

Ընդլայնվող

1.

Միաձուլվող

1.

Միացող

2.

Միաձուլվող

2.

Միացող

3.

Միաձուլվող

3.

1.3.Ակտիվների ձեռքբերում

1.4.Փայաբաժնի ձեռքբերում

Ակտիվներ ձեռքբերող

1.

Փայաբաժին ձեռքբերող

1.

Ակտիվներ իրացնող

2.

Փայաբաժին թողարկող

2.

Ակտիվների ձեռքբերման տոկոսը

  

Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը

  

Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը

  

Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը

  

1.5.Միավորում

Միավորման նկարագիրը ______________________________________________________

Միավորման մասնակիցները ___________________________________________________

 

2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.

անունը (անվանումը)

կազմակերպական-իրավական ձևը

բնակվելու (գտնվելու) վայրը

գործունեության վայրը

հեռախոս

ֆաքս

էլ. փոստ

պետական գրանցման ամսաթիվը

պետական գրանցման համարը

հարկ վճարողի

հաշվառման համարը

անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից

ֆիզիկական անձի կողմից)

 

3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման

մասնակցի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը.

     

1. Հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընհանուր արժեքը դրա

ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու հարյուր տասը

միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող

վերջին ֆինանսական տարում` հարյուր քառասուն միլիոն դրամ.

     

2. Հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա

ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս հարյուր քսան միլիոն

դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին

ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.

     

3. ՈՒղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր

արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս հարյուր

քսան միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը

նախորդող վերջին ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.

     

4. ՈՒղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր

չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ

երկու հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը

նախորդող վերջին ֆինանսական տարում` ութ հարյուր միլիոն դրամ.

     

5. Համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը համարվում է գերիշխող դիրք ունեցող

տնտեսվարող սուբյեկտ:

Համ. մասնակցի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը _________________________________

(տեղեկության բացակայության դեպքում գիծ է դրվում)          

 

4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և հետևանքները

(առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).

4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները.

__________________________________________________

__________________________________________________

 

4.2. Համակենտրոնացման հետևանքները.

Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրքի

առաջացմանը

__________________________________________________

__________________________________________________

 

Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել ապառողների շահերին (եթե այո, ապա ինչպես)

__________________________________________________

__________________________________________________

 

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային շուկայի մրցակցային

միջավայրի զարգացման վրա

___________________________________________________

___________________________________________________

 

Այլ հետևանքներ

__________________________________________________

__________________________________________________

 

 

5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 20 -- թվականի ընթացքում,

իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների)

ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է

դրվում).

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծավալը բնեղեն

արտահայտությամբ

Ապրանքի ծավալը արժեքային

արտահայտությամբ (դրամով)

1.

    

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

7.

   

8.

   

9.

   

10.

   

 

6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ` օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին

  

 

7. Համակենտրոնացման մասնակիցների միջև Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խմբի առկայությունը հավաստող տեղեկություններ.

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

 

8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող տեղեկություններ.

8.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց

փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են նաև համակենտրոնացման այլ

մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց

փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց բնույթով կամ գործարար շրջանառության

սովորույթների համաձայն իրացվում են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի

(մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց

բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.4. Նախորդ տարվա` 20 -- թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից

ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները.

Ապրանքի

անվանումը

Արտադրության ծավալը

Ներմուծման ծավալը

Արտահանման ծավալը

բնեղեն

արտահայ-տությամբ

արժեքային արտահայ-

տությամբ

բնեղեն

արտահայ-

տությամբ

արժեքային

արտահայ-

տությամբ

բնեղեն

արտահայ-

տությամբ

արժեքային

արտահայ-

տությամբ

1.

           

2.

           

3.

             

4.

           

8.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` կատարելով

համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային շուկայում գրավում է գերիշխող

դիրք.

1.

3.

2.

4.

8.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության դեպքում).

___________________________________________________

___________________________________________________

 

8.7. Ապրանքային շուկայի մասնակիցների հետ Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խումբ

կազմելու վերաբերյալ տեղեկատվություն.

___________________________________________________

___________________________________________________

 

8.8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ տեղեկատվություն.

__________________________________________________

__________________________________________________

 

9. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ

աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն

գիծ է դրվում).

փաստաթղթի անվանումը

էջերի քանակը

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 

 

10. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին

«___»_______________ 201 թ.:

 

11. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով

փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է,

ապա վերջինիս) տվյալները.

անունը, ազգանունը

պաշտոնը

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

--------------------------------------------

     (իրավասու անձի ստորագրությունը)

 

 

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ