Համարը 
թիվ 128-Ա-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.10.31/03(03)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
13.10.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍՒՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «21» հոկտեմբերի 2008թ.

Պետական գրանցման համարը 961 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» հոկտեմբերի 2008թ.

թիվ 128-Ա-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 3-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերը ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտներ չհամարելու մասին» թիվ 91 որոշման համաձայն

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ և կապիտալ շինարարություն իրականացնող կազմակերպությունների նախահաշվային արժեքի հաշվարկման նպատակով ավելացված արժեքի հարկով միայն հաշվարկել`

1) նյութերի արժեքները,

2) մեքենա-մեխանիզմների շահագործումը,

3) տրանսպորտային ծախսերը,

4) վերադիր ծախսերի 65%-ը:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում եմ անձամբ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Նախարար

Ա. Վարդանյան