ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2022 թվականի հուլիսի 21
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 128-Ա-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 225-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2008 թվականի հոկտեմբերի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ և կապիտալ շինարարություն իրականացնող կազմակերպությունների նախահաշվային արժեքի հաշվարկման մասին» N 128-Ա-Ն հրամանի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1) նյութերի արժեքը, այդ թվում` այլ նյութեր, փաթեթավորում-պահեստավորում, տրանսպորտային ծախսեր,
2) մեքենա-մեխանիզմների շահագործումը,
3) վերադիր ծախսերի 65 տոկոսը»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի հուլիսի 21
ք. Ստեփանակերտ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: