Համարը 
N 118-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2008.10.31/03(03)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
08.10.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
08.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.10.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից «15» հոկտեմբերի 2008թ.

Պետական գրանցման համարը 959 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» հոկտեմբերի 2008թ.

N 118-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 327 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, ԼՂՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 434 որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ե» ենթակետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 159 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի

«06» հոկտեմբերի 2008թ.

N 118-Ն հրամանի

 

Համաձայնեցված է

ԼՂՀ տնտեսական զարգացման

նախարար ___________ Բ. Բաբայան

Կ.Տ.

«06» հոկտեմբերի 2008թ.

 

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

«Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուր տարի տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է տվյալ տարում պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը (բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ) ըստ գնման առարկայի, քանակի և ընդհանուր գնի:

Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար իրականացվող պետական գնումների անվանացանկի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից` մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետև` անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետև` անվանացանկեր) ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

1) անվանացանկերը կազմվում են տվյալ տարում մրցույթով, մրցակցային բանակցություններով, սահմանափակ մրցույթով, գնանշման հարցմամբ և մեկ անձից գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար.

2) անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի Ձև N 1-անվանացանկ ձևով` անվանացանկ կազմող մարմնի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված Ձև N 1-անվանացանկ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով.

3) Ձև N 1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):

«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր գնման պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի.

4) սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N 2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը) պարտավոր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N 2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմնին.

6) անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.

ա. իր կողմից լրացված N 2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան` ճշգրտել N 2-ամփոփ ձևում լրացված տվյալները.

բ. ճշգրտված տվյալներով N 2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` վավերացման.

7) ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N 2-ամփոփ ձևը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն` ստացման օրվանից հաշված 3 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին.

8) եթե անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N 2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N 2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմնին առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N 2-ամփոփ ձևերի տվյալները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2009 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2008 թվականի դեկտեմբերի 15-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի բերված N 3-ամփոփ ձևով.

10) N 1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարությունը իր կողմից մշակված` տվյալ տարվա պետական կարիքների բավարարման համար գնումների` բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման, սույն կարգի 12-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է անվանացանկ կազմող մարմիններին` նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանuների նախարարություն ներկայացնելու համար.

12) անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 11-րդ կետում նշված էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար տվյալ տարվա գնումների` գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով).

13) եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:

 

 

 

Ձև N 1-անվանացանկ

(ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ֆինանսների նախարարություն)

 

20__ թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների

1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2, արտաբյուջետային հաշիվների միջոցներ՝ 3)

 

2. Պետական հանրապետական կամ տարածքային մարմնի անվանումը

և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

 

կոդը

 

3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝

 

ա) բաժնի

կոդը

 

բ) խմբի

կոդը

 

գ) դասի

կոդը

 

4. Ծրագրի

ա) անվանումը

 

բ) կոդը

 
 

Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

Չափի միավորը*

Ամբողջ քանակը (ծավալը)

Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամով)

Ընդհանուր գումարը (հազ. դրամով)

NN

Կոդը*

անվանումները

1

2

3

4

5

6

7

   

1.- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

       
   

(բյուջետային ծախսերի տնտեսագիտա-կան դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում`ըստ առանձին ապրանքա-տեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

1.1

       
   

1.2

       
   

1.3

       
   

.......................................................

       
   

2. - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

       
   

(բյուջետային ծախսերի տնտեսագիտա-կան դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում` ըստ առանձին ապրանքա-տեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

2.1

       
   

2.2

       
   

2.3

       
   

..............................................................

       
   

3. - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

       
    

(բյուջետային ծախսերի տնտեսագիտա-կան դասակարգման հոդվածի անվանումը)

       
   

այդ թվում` ըստ առանձին ապրանքա-տեսակների, ծառայությունների և աշխատանքների

       
   

3.1

       
   

3.2

       
   

3.3

       
   

............................................................

       
   

..............................................................

       
   

.............................................................

       
   

............................................................

       
   

..........................................................

       

 

* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:

 

«__» _____________ 20__թ.

   
     

Հիմնարկի ղեկավար 

 

 _________________________

 Կ.Տ.  

(ստորագրություն)

Ֆինանսական ծառայության պետ

 

 _________________________

   

 (ստորագրություն)

 

 

 

Ձև N 2-ամփոփ

«Ճիշտ է՝»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

տնտեսական զարգացման նախարար`

 Կ.Տ.

_______________________ / 

/

(ստորագրություն)

 «___» ______________ 20__թ.

 

 

 

 

 

Ա Մ Փ Ո Փ   Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

______________________________________________________________

(Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմնի անվանումը)

ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20__ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

Անվանումները

Տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան)

Չափի միավոր

1

2

3

4

5

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:

 

«__» _____________ 20__թ.  
Պետական կառավարման մարմնի ղեկավար

 __________________________________

 

 (ստորագրություն)

 

 

 

Ձև N 3-ամփոփ

(ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ֆինանսների նախարարություն)

 

Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր  Ա Մ Փ Ո Փ  Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20__ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների

NN

Կոդը*

անվանումները

տեխնիկական բնութագրերը

Չափի միավոր

1

2

3

4

5

 

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«__» _____________ 20__թ.  
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար`  __________________________________
 

 (ստորագրություն)