| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«07» նոյեմբերի 2007թ.
Պետական գրանցման թիվ 757 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«01» նոյեմբերի 2007թ. |
N 159 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին
«Գնումների մասին» ԼՂՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, ԼՂՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 434 որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի ե) ենթակետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի 2006թ. հոկտեմբերի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տվյալ տարվա պետական գնումների անվանացանկի կազմման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 156 հրամանը:
|
«Համաձայնեցված է»
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար
Բ.Բաբայան
01 նոյեմբերի 2007թ. |
Հավելված 1
ԼՂՀ ֆինանսների նախարարի
2007թ. նոյեմբերի 1-ի N 159 հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Սույն կարգը կանոնակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար իրականացվող պետական գնումների անվանացանկի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման հետ կապված հարաբերությունները:
Վերը նշված անվանացանկը բաղկացած է լինելու երեք կառուցվածքային մասերից` մաս I՝ ապրանքներ, մաս II՝ ծառայություններ և մաս III՝ աշխատանքներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման յուրաքանչյուր մարմին (այսուհետև` անվանացանկ կազմող մարմին) կազմում է իր և համակարգի պետական հիմնարկների կարիքների բավարարման համար տվյալ տարում գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անվանացանկեր (այսուհետև` անվանացանկեր) ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ մարմնի գծով նախատեսված ծախսային ծրագրերի` հիմք ընդունելով դրանց գծով տվյալ օրենքով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Անվանացանկերը կազմելիս անվանացանկ կազմող մարմնին անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.
1. Անվանացանկերը կազմվում են տվյալ բյուջետային տարվա ընթացքում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների կատարման ձևերով իրականացվող գնումների ամբողջ ծավալի համար:
2. Անվանացանկերը պետք է կազմվեն սույն կարգի N1 հավելվածում բերված N1-անվանացանկ ձևով` անվանացանկ կազմող մարմնի գծով ԼՂՀ կառավարության կողմից ԼՂՀ Ազգային ժողով ներկայացված տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված յուրաքանչյուր ծախսային ծրագրի համար առանձին: Անվանացանկ կազմող մարմինը, իր կողմից լրացված N1-անվանացանկ ձևը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է թղթային և էլեկտրոնային կրիչներով:
3. Ձև N1-անվանացանկում ներառվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների անվանումները, կոդերը և չափի միավորները ճիշտ ու անվանացանկ կազմող բոլոր մարմինների համար միասնական ձևով լրացնելու նպատակով, անվանացանկ կազմող մարմինը, մինչև իր (համակարգ ունեցող հայտատուները` նաև համակարգի) տվյալ տարվա անվանացանկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը, պարտավոր է սույն կարգի N2 հավելվածում բերված N 2-ամփոփ ձևով կազմել տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում ներառվելիք ծախսային ծրագրերի շրջանակներում գնվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը (ներառյալ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող այդ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների տեխնիկական բնութագրերը):
«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված պարբերական մրցույթներով կնքված և տվյալ տարում գործող գլխավոր գնման պայմանագրերով գնվող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեխնիկական բնութագրերը և չափման միավորները լրացվում են ըստ այդ պայմանագրերի:
4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան լրացված N2-ամփոփ ձևը` թղթային և էլեկտրոնային կրիչներով, անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի նոյեմբերի 25-ը) պարտավոր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` հիշյալ ձևում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության փորձաքննության:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը ստուգում է անվանացանկ կազմող մարմնի կողմից տվյալ բյուջետային տարում գնվելիք (N2-ամփոփ ձևի տեսքով ներկայացվող) ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, դրանց տեխնիկական բնութագրերի և չափի միավորների կազմման ճշտությունը և դրանց վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները (ներառյալ նշված ձևում ներկայացված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած համապատասխան կոդերի վերաբերյալ առաջարկությունները) անվանացանկը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում հայտնում է անվանացանկ ներկայացրած համապատասխան մարմնին:
6. Անվանացանկ կազմող մարմինը պարտավոր է.
ա) իր կողմից լրացված N2-ամփոփ ձևում ներառված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանումների, տեխնիկական բնութագրերի և չափի միավորների լրացման ճշտության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողություններին և առաջարկություններին համապատասխան` ճշգրտել N2-ամփոփ ձևում լրացված տվյալները.
բ) ճշգրտված տվյալներով N2-ամփոփ ձևի լրացված տարբերակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները ստանալուց հետո 2 օրվա ընթացքում` թղթային և էլեկտրոնային կրիչներով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն` վավերացման:
7. Ստանալով անվանացանկ կազմող մարմնից, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նախապես հայտնած դիտողություններին և առաջարկություններին համապատասխան, ճշգրտված N2-ամփոփ ձևը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն իր կնիքով վավերացնում է այն` ստացման օրվանից հաշված 3 օրվա ընթացքում և թղթային ու էլեկտրոնային կրիչներով տրամադրում հայտատուին:
8. Եթե անվանացանկ կազմող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն ներկայացված N2-ամփոփ ձևի լրացման ժամանակ ամբողջապես հաշվի չի առել, սույն կարգի 5-րդ կետի համաձայն, նրան նախապես հայտնած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության դիտողությունները և առաջարկությունները, ապա հայտատուի կողմից լրացված N2-ամփոփ ձևը ստանալուց հետո 4 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն այն հետ է վերադարձնում անվանացանկ կազմող մարմնին առանց վավերացման` նշելով այդ ձևի վավերացումը մերժելու համար պատճառ հանդիսացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից նախկինում արված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել անվանացանկ կազմող մարմնի կողմից:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունն ամփոփում է իր կողմից վավերացրած N2-ամփոփ ձևերի տվյալները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետում (2008 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման համար նշված ժամկետը սահմանվում է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 25-ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ընդհանուր ամփոփ անվանացանկ` սույն կարգի N 3 հավելվածում բերված N 3-ամփոփ ձևով:
10. N1-անվանացանկ ձևում ներառված համապատասխան ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գծով «Մեկ միավորի գինը» սյունակում լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում արտացոլված` անվանացանկ կազմող մարմնի կողմից իր բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման հիմքում դրված հաշվարկներում կիրառված հիմնավորված գները:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը իր կողմից մշակված` տվյալ տարվա պետական կարիքների բավարարման համար գնումների` բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևը (թղթային և համակարգչային կրիչներով) ու այդ ձևի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման, սույն կարգի 12-րդ կետում հիշատակված ուղեցույցը տրամադրում է անվանացանկ կազմող մարմիններին` նրանց կողմից անվանացանկերի վերջնական տարբերակը կազմելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար:
12. Անվանացանկ կազմող մարմինները սույն կարգի 11-րդ կետում նշված էլեկտրոնային ձևը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կարիքների բավարարման համար տվյալ տարվա գնումների` գերատեսչական և գործառական դասակարգմամբ անվանացանկերի համակարգչային եղանակով ամփոփման համար կիրառելի էլեկտրոնային ձևերի կազմման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ուղեցույցով կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում համապատասխան էլեկտրոնային ձևերը (թղթային և համակարգչային կրիչներով):
13. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի ընդունմամբ` անվանացանկ կազմող որևէ մարմնի տվյալ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշները ենթարկվել են փոփոխությունների, ապա օրենքի ընդունման օրվանից մեկշաբաթյա ժամկետում սույն կարգի համապատասխան անվանացանկ կազմող մարմինը իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված անվանացանկերում պետք է կատարի համապատասխան փոփոխություններ:
| |
Հավելված N1 Ձև N1
Անվանացանկ (ներկայացվում է
ԼՂՀ ֆինանսների
նախարարություն) |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
20__թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների
|
1. Ֆինանսավորման աղբյուրը (պետական բյուջե՝ 1, վարկային միջոցներ՝ 2, արտաբյուջետային միջոցներ՝ 3)
2. Պետական կառավարման մարմնի անվանումը և կոդն ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման |
|
|
__________________________________________________________________կոդը_
3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` |
|
|
ա) Խումբ կոդը |
|
|
բ) ենթախումբ կոդը |
| 4. Ծրագրի անվանումը_______________________________________________________________ |
|
Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների |
Չափի միավորը* |
Ամբողջ քանակը (ծավալը) |
Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամով) |
Ընդհանուր գումարը (հազար դրամով) |
|
NN |
Կոդը* |
անվանումները |
| |
|
Ա. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ,
ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
Ա.1. Ապրանքների ձեռքբերում, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
Ա.1.1. Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, որից |
|
|
|
|
| |
|
1.1.1. գրասենյակային ապրանքներ և նյութեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.1.1.2. գույք և սարքավորումներ, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.1.1.3. փափուկ գույք և հանդերձանք, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.1.2. Դեղորայք և վիրակապային նյութեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.1.3. Սննդամթերք, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.2. Տրանսպորտային ծառայությունների վճարներ, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.3. Կապի ծառայությունների վճար, որից` |
|
|
|
|
| |
|
Ա.3.1. Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.3.2. Հեռախոսային կապի այլ միջոցների աբոնենտային վճարի կատարման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.3.3. Միջքաղաքային խոսակցությունների վճարի կատարման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.3.4. Կապի այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.4. Կոմունալ ծառայությունների վճար, որից՝ |
|
|
|
|
| |
|
Ա.4.1. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր, որից՝ |
|
|
|
|
| |
|
Ա.4.1.1. Վառելիքի և ջեռուցման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.4.1.2. Էլեկտրաէներգիայի ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.4.2. Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.4.3. Այլ կոմունալ ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.5. Այլ ծախսեր, որից՝ |
|
|
|
|
| |
|
Ա.5.1. Գույքի վարձակալության ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.5.2. Արտագերատեսչական պահպանության ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.5.3. Ծառայությունների ձեռքբերման ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.5.4. Ներկայացուցչական ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Ա.5.5. Այլ ծախսեր, այդ թվում` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ,
ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
Բ.1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
Բ.1.1. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.2. ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.3. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.4. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.5. ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.6. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.7. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ - ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.1.8. ԿԱՊԻՏԱԼ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
| |
|
Բ.2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` |
|
|
|
|
| |
|
1. |
|
|
|
|
| |
|
2. |
|
|
|
|
| |
|
3. |
|
|
|
|
* Սույն ձևի 2-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար գնման առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված կոդերը և չափի միավորները:
|
«___» ___________20__թ. |
|
|
Հիմնարկի ղեկավար |
___________________
(ստորագրություն) |
|
Կ.Տ. |
|
|
Ֆինանսական ծառայության պետ |
___________________
(ստորագրություն) |
| |
Հավելված N 2
Ձև N2-ամփոփ
«Ճիշտ է՝»
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար՝
Կ. Տ.
__________________ / /
(ստորագրություն) |
«___» ___________20_թ.
Ա Մ Փ Ո Փ Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
_____________________________________________________
(ԼՂՀ պետական կառավարման մարմնի անվանումը)
ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 20__ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՙ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների |
|
NN |
Կոդը* |
Անվանումները |
Տեխնիկական բնութագրերը (լրացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան) |
Չափի միավոր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
*Սույն ձևի 2-րդ սյունակում լրացվում են ապրանքների, ծառայությունների և աշխատանքների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող դասակարգիչներով սահմանած՝ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված համապատասխան կոդերը:
|
«___» ____________20_թ.
Պետական կառավարման մարմնի ղեկավար |
___________________
(ստորագրություն) |
(ներկայացվում է ԼՂՀ ֆինանսների նախարարություն)
Ը Ն Դ Հ Ա Ն Ո Ւ Ր Ա Մ Փ Ո Փ Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 20_ ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների |
|
NN |
Կոդը* |
անվանումները |
տեխնիկական բնութագրերը |
Չափի միավոր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
«___» ________________20_թ.
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար |
_________________
(ստորագրություն) |