| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 2006թ. հուլիսի 4-ին
Գրանցման համար թիվ 576 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ք. Ստեփանակերտ
ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է՝
հաստատել՝ Ձև թիվ 21-Կապ (տարեկան) «Փոստային կապի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը (կցվում է):
|
ԼՂՀ վիճակագրության պետական
խորհրդի նախագահ՝ |
Բ. ԲԱԲԱՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ ՎՊԽ 22 հունիսի 2006թ.
թիվ 13 որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է ՝ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 21-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Փոստային կապի բաժանմունքների քանակը (բաժին 1), Ազգային փոստի և փոստի տեղափոխում կազմակերպության շարժակազմով (բաժին 2), Փոստային կապի միջոցների քանակը (բաժին 3), Ազգային փոստի և փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոստատարների թվաքանակը (բաժին 4):
2.1. 1-ին բաժնի 110 տողում ցույց է տրվում փոստային կապի բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, իսկ 120 տողում՝ առաքման տեղամասերի քանակը:
2.2. 2-րդ բաժնի 210 և 211 տողերում լրացվում են օդային տրանսպորտով փոստային առաքումների փաստացի ծավալները (կիլոգրամ), որոնց լրացման համար հիմք են հանդիսանում փոստային առաքումների բեռնագրերը և ավիաընկերությունների հետ կնքված պայմանագրերը:
2.3. Հաշվետվության 220 տողում՝ «Շահագործվող փոստային վագոններ», լրացվում է կապի կազմակերպությունների հաշվեկշռում առկա փոստային վագոնների (ներառյալ վերանորոգման մեջ գտնվող վագոնների) քանակը, որոնք օգտագործվում են փոստային առաքումներ իրականացնելու համար: Այս ցուցանիշում չեն ներառվում փոստային այն վագոնները, որոնք օգտագործվում են կապի կազմակերպությունների կողմից արտադրական ծառայությունների, ինչպես նաև փոստային առաքումների հետ կապ չունեցող այլ կարիքների համար:
2.4. «Կազմակերպության ավտոմեքենաներ փոստի տեղափոխման համար» (տող 230) ցուցանիշում ներառվում են կազմակերպությունների հաշվեկշռում առկա ավտոմեքենաները, մոտոցիկլետները (ներառյալ նորոգման մեջ գտնվող), որոնք շահագործվում են փոստային առաքումների համար:
2.5. 240 տողում լրացվում է փոստային փոխադրումներ իրականացնող փոստային վագոնների վազքը: Այդ ցուցանիշի մեջ ներառվում է նաև ըստ կապի կազմակերպությունների հայտերի՝ փոստային լրացուցիչ վագոնների և վերանորոգման ուղարկվող փոստային վագոնների վազքը: Փոստային վագոնների վազքը որոշվում է ուղիղ և հետադարձ գծի երկարության (որը նշված է փոստային պայմանագրերում) և հաշվետու տարվա ընթացքում կատարված երթերի փաստացի քանակի արտադրյալով:
2.6. 241 տողի ցուցանիշում ցույց է տրվում տեղական հաղորդակցության փոստային վագոնների վազքը:
2.7. 250 տողի ցուցանիշում լրացվում է քաղաքային, շրջանային երթուղիներով փոստային առաքումներ իրականացնող կազմակերպության ավտոմեքենաների (ներառյալ մոտոցիկլետներ) վազքը:
Վազքի ցուցանիշի մեծությունն ըստ ուղիղ երթուղու, որոշվում է երթուղիների երկարության կրկնապատիկի (ուղիղ և հետադարձ ուղղություններ) և հաշվետու տարվա երթերի քանակի արտադրյալով, իսկ ըստ օղակաձև երթուղիների՝ ամբողջ երթուղու երկարության և կատարված երթերի թվի արտադրյալով:
Ավտոմեքենաների վազքի մեջ չի ներառվում ավտոպարկից մինչև կապի կազմակերպության և հետադարձ՝ մինչև ավտոպարկ ընկած հեռավորությունը:
Երթուղիների երկարության տվյալները վերցվում են միջշրջանային, ներշրջանային քաղաքային երթուղիներով փոստի շարժման չվացուցակից:
Կատարված երթերի քանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է փոստային փոխադրումների ապրանքատրանսպորտային բեռնագրերի հիման վրա:
2.8. 3-րդ բաժնի 310 տողում ցույց է տրվում շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքի (կապի կազմակերպություններ, ֆաբրիկաներ, գործարաններ, զինվորական տեղամասեր, հանգստյան տներ, առողջարաններ, կայաններ և այլն) ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
2.9. 3-րդ բաժնի 311 տողում լրացվում է փոստարկղերի քանակը՝ տեղադրված կապի կազմակերպության գյուղական բնակավայրերում գտնվող սպասարկման տարածքում:
2.10. 311-380 տողերում ցույց են տրվում շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
2.11. Հաշվետվության 4-րդ բաժնում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների թվաքանակը, որոնք իրականացնում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության համակարգի փոստափոխադրումները: 410 տողում ցույց է տրվում փոստատարների ընդհանուր թվաքանակը, իսկ 411 և 412 տողերում համապատասխանաբար՝ քաղաքային և գյուղական բնակավայրերի փոստատարների թվաքանակը:
Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը 4-րդ բաժնում հաշվի են առնվում որպես լրիվ միավոր: Այդ բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները:
|
|
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
|
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ ԼՂՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի |
|
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ |
|
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն (ԼՂՀ ԱՎԾ) կամ ԼՂՀ ԱՎԾ տարածքային բաժին |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը |
|
Ում է ներկայացվում (անվանումը) ______________________________
Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ)______________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________
_________________________________________________________
Գտնվելու վայրը____________________________________________
___________________________________________I I I I I I I
Շրջանը___________________համայնքը_______________________
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի կողմից տրված գրանցման (հաշվառման) վկայականից |
Ձև թիվ 21-ԿԱՊ
(տարեկան)
Հաստատված է
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի
22 հունիսի 2006 թվականի
թիվ 13 որոշմամբ |
| |
|
Չլրացնել |
|
ՏԳՏԴ I I I I I
Շրջանը I I I
Համայնքը I I I I |
|
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
200___թ. համար
1. Փոստային կապի բաժանմունքների քանակը
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում՝ |
|
քաղաքներում |
գյուղերում |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
Փոստային կապի բաժանմունքների քանակը ընդամենը, հատ |
110 |
|
|
|
|
Առաքման տեղամասերի քանակը |
120 |
|
|
|
2. Ազգային փոստի և փոստի տեղափոխում կազմակերպության շարժակազմով
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ցուցանիշի մեծությունը |
|
Ա |
Բ |
1 |
|
Փոխադրված է փոստ օդային տրանսպորտով տարվա ընթացքում-ընդամենը, կգ |
210 |
|
|
այդ թվում՝ թերթեր և ամսագրեր |
211 |
|
|
Շարժակազմի միավորների քանակը տարվա վերջի դրությամբ Շահագործվող փոստային վագոններ, հատ |
220 |
|
|
Կազմակերպության ավտոմեքենաներ՝ փոստի տեղափոխման համար |
230 |
|
|
Շարժակազմի վազքը փոստային վագոններ, հազար վագոն-կմ |
240 |
|
|
այդ թվում ՝ տեղական գծերով |
241 |
|
|
Կազմակերպության ավտոմեքենաներ փոստի տեղափոխման համար-հազար ավտոմեքենա-կմ |
250 |
|
3. Փոստային կապի միջոցների քանակը, հատ
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ցուցանիշի մեծությունը |
|
Ա |
Բ |
1 |
|
Գործող փաստարկղեր-ընդամենը |
310 |
|
|
այդ թվում՝ գյուղական բնակավայրերում |
311 |
|
|
Փոստ-դրամարկղային մեքենաներ «Օնեգա» |
320 |
|
|
Երեսպատման-դրոշմակման, դրոշմակող մեքենաներ |
330 |
|
|
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և խաչկապերի տեսակավորման սարքավորումներ |
340 |
|
|
Նամակատեսակավորման կոմպլեկտներ |
350 |
|
|
Բոլոր տեսակի կոնվեյներներ և փոխադրիչներ |
360 |
|
|
Կոնտեյներներ |
370 |
|
|
Փոստային կապի կարիքների համար օգտագործվող համակարգիչներ |
380 |
|
4. Ազգային փոստի և փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոստատարների թվաքանակը
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ցուցանիշի մեծությունը |
|
Ա |
Բ |
1 |
|
Փոստատարների ցուցակային թվաքանակը-ընդամենը |
410 |
|
|
այդ թվում՝ քաղաքային բնակավայրերի |
411 |
|
|
գյուղական բնակավայրերի |
412 |
|
|
Ղեկավար՝ |
__________________ (Ազգանուն, անուն) |
____________________(Ստորագրություն) |
|
Լրացնող՝
(գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) |
__________________(Ազգանուն, անուն) |
_____________________(Ստորագրություն) |
|
__________________
(Հեռախոսահամար(ներ)) |
«___» _______ 200_թ._____ |
|
|
|
|
Էլեկտրոնային փոստ _____________@____________ |