| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«5» ապրիլի 2010թ.
պետական գրանցման համարը 3011040 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ N 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 40 ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 13 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային և կապի կազմակերպությունների մասին» Ձև N 18-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 5-ի «Ձև թիվ 18-կապ (տարեկան) «Կապի կազմակերպությունների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 40 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի «Ձև թիվ 21-կապ (տարեկան) «Փոստային կապի մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 13 որոշումները:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի մարտի 18-ի N 4-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ
N 18-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Փոստային, սուրհանդակային և կապի կազմակերպությունների մասին» Ձև N 18-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:
3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` հաշվետվության ձևի վրա նշված պարբերականությամբ և ժամկետներում:
6. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
7.Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ (բաժին 1), Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ (բաժին 2), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 4):
10. 1-ին բաժնում լրացվում են այն կազմակերպությունների քանակը, որոնց համար կապի ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:
11. 2-րդ բաժնում 210 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
220-270 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը` հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
280 տողում լրացվում է հաստիքային և ոչ հաստիքային փոստարարների միջին ցուցակային թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստարարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում կապի կազմակերպության հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար հաշվարկվում է հաշվետու տարվա ամիսների միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանելով 12-ի:
12. 3-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը:
13. Հաշվետվության 4-րդ բաժնում լրացվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը (ներառյալ այդ գործառնության համար այլ կազմակերպությունների հեռախոսային ապարատներից օգտվող կապի կազմակերպությունները):
Հաշվետվության բոլոր ցուցանիշները լրացվում են նաև ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
|
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
|
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ |
|
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին |
Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը |
|
Ում է ներկայացվում (անվանումը) ______________________________
Ով է ներկայացնում (անվանումը) _______________________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________
_________________________________________________________
Գտնվելու վայրը ____________________________________________
________________________________________________/ / / / / /
Շրջանը_________________________համայնքը __________________
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը / / / / /
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը / / / / / / /
Էլեկտրոնային փոստի հասցեն________________________________
|
Ձև N 18-ԿԱՊ
(տարեկան)
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության
վիճակագրության
պետական խորհրդի
18 մարտի 2010 թվականի
N 4-Ն որոշմամբ |
ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20____ թ. համար
1.Կապի ցանցի կառուցվածքը տարվա վերջի դրությամբ, միավոր
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը, քանակ,
միավոր |
այդ թվում`
մասնաճյուղեր |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) |
100 |
|
|
|
Մերձերկաթուղային փոստատներ |
110 |
|
|
|
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ |
120 |
|
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
120.1 |
|
|
|
Տիեզերական կապի կայաններ |
130 |
|
|
|
Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կայաններ |
140 |
|
|
|
Ռադիոհաղորդումներ և ռադիոկապի հանգույցներ, ռադիոկենտրոններ |
150 |
|
|
|
Ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոններ |
160 |
|
|
2. Տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ, միավոր
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը,
միավոր |
|
1 |
2 |
3 |
|
Գործող փոստարկղեր |
210 |
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
210.1 |
|
|
Փոստ-դրամարկղային մեքենաներ |
220 |
|
|
Երեսպատման-դրոշմակման և դրոշմակող մեքենաներ |
230 |
|
|
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ |
240 |
|
|
Նամակատեսակավորման կոմպլեկտներ |
250 |
|
|
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ |
260 |
|
|
Այլ տեխնիկական միջոցներ |
270 |
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
270.1 |
|
|
Փոստատարների միջին ցուցակային թվաքանակը |
280 |
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
280.1 |
|
3. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Քանակ, միավոր |
այդ թվում`
ըստ աշխատաժամերի |
|
8.0 ժամ և պակաս |
8-24 ժամ |
24 ժամ (շուրջօրյա) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Հեռագրական գործողություններ իրականացնող կապի բաժանմունքներ և կետեր, ընդամենը |
310 |
|
|
|
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
310,1 |
|
|
|
|
|
310 տողից` հեռագրական ապարատներով սարքավորված |
320 |
|
|
|
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
320,1 |
|
|
|
|
4. Հեռախոսային խոսակցություններ իրականացնող խոսակցական կետերի քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Քանակ, միավոր |
այդ թվում`
ըստ աշխատաժամերի |
|
8.0 ժամ և պակաս |
8-24 ժամ |
24 ժամ (շուրջօրյա) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ իրականացնող կետեր, ընդամենը |
410 |
|
|
|
|
|
որից` գյուղական բնակավայրերում |
410,1 |
|
|
|
|
|
Ղեկավար՝ |
_________________________
(Ազգանուն, անուն) |
_________________________
(Ստորագրություն) |
|
Կ.Տ |
|
|
|
Լրացնող՝
(գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) |
_________________________
(Ազգանուն, անուն) |
_____________________
(Ստորագրություն) |
|
______________________
(Հեռախոսահամար(ներ)) |
«__»____________20__ թ.______ (լրացման ամսաթիվը) |