| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության
կողմից 2006թ. հուլիսի 4-ին
Գրանցման համար թիվ 577 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՍԱՍԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է՝
հաստատել՝ Ձև թիվ 31-Կապ (տարեկան) «Հեռագրային կապի կապուղիների և կոմուտացիոն հանգույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը (կցվում է):
|
ԼՂՀ վիճակագրության պետական
խորհրդի նախագահ՝ |
Բ. ԲԱԲԱՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ ՎՊԽ 22 հունիսի 2006թ.
թիվ 14 որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
1.3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
1.4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրային կապերի և կապուղիների քանակը (բաժին 1), Հեռագրային կոմուտացիոն կապուղիների հանգույցների ունակությունը, բաժանորդային սարքավորումներ (բաժին 2):
2.1. 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած հեռագրային բոլոր կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում՝ նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով՝ մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և ներհանրապետական կապուղիների փաստացի քանակը:
Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրային կապը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ ներհանրապետական այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրային կապը շրջանների, կենտրոնների և Ստեփանակերտի միջև:
110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործա-տեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
2.2. 120 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրային կապուղիների քանակը:
Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության վերջնամասային կետեր, այսինքն իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:
Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 120 տողում չեն կատարում:
2.3. 131 տողի 2-րդ սյունակում հաշվի է առնվում կոմուտացիոն կայանների միջև կապի փնջերի կապուղիները, իսկ 3-րդ սյունակում՝ կայանների և վերջնամասային կետերի միջև կամ կապուղիները, կամ միացման գծերը:
2.4. 132 տողում հաշվի են առնվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:
130-132 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:
2.5. 133 տողում լրացվում է հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և կապուղիների կոմուտացիոն կայանների միջև կապերը:
2.6. 2-րդ բաժնի 210-240 տողերի առաջին սյունակում լրացվում է կոմուտացիոն հանգույցների մոնտաժված և օգտագործված ունակությունը (հաղորդակցության հաղորդման ունակություն): 2-3 սյունակներում լրացվում են կայանների մոնտաժված և օգտագործվող ունակությունը՝ ըստ ցանցի տեսակների: Խառը տիպի կայանների առկայության դեպքում դրանց ունակության բաշխումը իրականացվում է ըստ կայանների անձնագրերի կամ նախագծերի:
2.7. 250 տողում ցույց է տրվում սպասարկվող բաժանորդային սարքերի (կայանք) քանակը, որոնք գտնվում են այլ կազմակերպություններում (անկախ նրանից, թե այդ սարքավորումները առկա են կապի կազմակերպության, թե՝ բաժանորդի հաշվեկշռում):
2.8. 260 տողի առաջին սյունակում ցույց է տրվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների նախագծային հզորությունը՝ կապուղիներով:
2.9. 270 և 280 տողերի առաջին սյունակներում ցույց է տրվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների կամ հաղորդումների կոմուտացիոն այլ կոնցենտրատների (վերծանվում է լրացուցիչ տողում) օգտագործված ուղղությունները և կապուղիները:
|
|
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
|
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ ԼՂՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի |
|
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ |
|
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն (ԼՂՀ ԱՎԾ) կամ ԼՂՀ ԱՎԾ տարածքային բաժին |
Կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը |
|
Ում է ներկայացվում (անվանումը) ______________________________
Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ)______________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________
_________________________________________________________
Գտնվելու վայրը____________________________________________
___________________________________________I I I I I I I
Շրջանը___________________համայնքը_______________________
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի կողմից տրված գրանցման (հաշվառման) վկայականից |
Ձև թիվ 31-ԿԱՊ
(տարեկան)
Հաստատված է
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի
22 հունիսի 2006 թվականի
թիվ 14 որոշմամբ |
| |
|
Չլրացնել |
|
ՏԳՏԴ I I I I I
Շրջանը I I I
Համայնքը I I I I |
|
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՏԱՑԻՈՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___թ. համար
1. Հեռագրային կապերի և կապուղիների քանակը
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի Համարը |
Ընդամենը |
այդ թվում՝ |
|
շրջանա-յին |
ներհանրա-պետական |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
Բոլոր տեսակի հեռագրային կապուղիների քանակը |
110 |
|
|
|
|
Վարձակալությամբ տրված հեռագրային կապուղիների քանակը |
120 |
|
|
|
|
Հեռագրային կապերի քանակը, ընդամենը |
130 |
|
|
|
|
այդ թվում՝ որոնք աշխատում են կապուղիների կոմուտացիայի համակարգի միջոցով |
131 |
|
|
|
|
հաղորդակցությունների կոմուտացիայի համակարգով |
132 |
|
|
|
|
ըստ կապուղիների կոմուտացիայի և հաղորդակցությունների կոմուտացիայի համակարգով |
133 |
|
|
|
2. Հեռագրային կոմուտացիոն կապուղիների հանգույցների ունակությունը, բաժանորդային սարքավորումներ
|
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Ընդամենը |
այդ թվում՝ |
|
հեռագրում |
տելեքս |
տվյալների հաղորդումներ |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
|
Կայանների մոնտաժված ունակությունը (համարներ) |
210 |
|
|
|
|
|
կապուղիներ |
220 |
|
|
|
|
|
Կայանների օգտագործված ունակությունը (համարներ) |
230 |
|
|
|
|
|
կապուղիներ |
240 |
|
|
|
|
|
Բաժանորդային սարքավորումների քանակը |
250 |
|
|
|
|
|
Հաղորդումների համակցող կենտրոնների մոնտաժված ունակությունը, կապուղիներ |
260 |
|
|
|
|
|
Հաղորդումների համակցող կենտրոնների օգտագործված ունակությունը ուղղություններ |
270 |
|
|
|
|
|
կապուղիներ |
280 |
|
|
|
|
|
Ղեկավար՝ |
__________________ (Ազգանուն, անուն) |
____________________(Ստորագրություն) |
|
Լրացնող՝
(գլխավոր հաշվապահ կամ
այլ լիազորված անձ) |
__________________(Ազգանուն, անուն) |
_____________________(Ստորագրություն) |
|
__________________
(Հեռախոսահամար(ներ)) |
«___» ______ 200_թ._____ |
|
|
|
|
Էլեկտրոնային փոստ _____________@____________ |