Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.04.22/06(28)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.03.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.10.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 14 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«5» ապրիլի 2010թ.

պետական գրանցման համարը 3011041

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2010թ.

N 5-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 14 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռագրական կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև N 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հունիսի 22-ի «Ձև թիվ 31-կապ (տարեկան) «Հեռագրային կապի կապուղիների և կոմուտացիոն հանգույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 14 որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ  

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի մարտի 18-ի N 5-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 31-ԿԱՊ

(ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև N 31-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` հաշվետվության ձևի վրա նշված պարբերականությամբ և ժամկետներում:

6. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:

7. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8.Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով` մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:

Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային` այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը շրջկենտրոնների և Ստեփանակերտի միջև:

110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:

10. 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:

Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության վերջնամասային կետեր, այսինքն իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:

Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:

11.120.1 տողում հաշվի են առնվում հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:

120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:

12.130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում է մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունը:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

                    ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին

Հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը

 

Ում է ներկայացվում (անվանումը )___________________________

 

Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ.) __________________

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________

________________________________________________________

 

Գտնվելու վայրը __________________________________________

 

___________________________________________________/  /  /  /

 

Շրջանը ________________________ համայնքը ________________

 

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը  / / /  /  /  /

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը /  /  /  /  /  /  /

 

Էլեկտրոնային փոստի հասցեն_______________________________

 

 

Ձև N 31-ԿԱՊ

(տարեկան)

 

Հաստատված է

 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի 18

մարտի

2010 թվականի N 5-Ն

որոշմամբ

 

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 ____թ. համար

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Ընդամենը

այդ թվում`՝

մայրուղային

միջքաղաքային

Ա

Բ

1

2

3

Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը, միավոր

110

      

որից`  վարձակալությամբ տրված

110.1

     

Հեռագրական կապերի քանակը, ընդամենը

120

     

որից`  հաղորդակցությունների կոմուտացիայի համակարգով (ՀԿ)

120.1

     

Կապուղիների մոնտաժված ունակությունը, միացման կետեր

130

     

Կապուղիների օգտագործված ունակությունը, համարներ

140

     
 

Ղեկավար՝

 

_________________________

(Ազգանուն, անուն)

 

_________________________

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող՝

(գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)         

_____________________

(Ստորագրություն)            

 ______________________

(Հեռախոսահամար(ներ))

«__»____________20__ թ.______ (լրացման ամսաթիվը)