| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 988 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 դեկտեմբերի 2008թ. |
Թիվ 66Ն |
ք. Ստեփանակերտ
«ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջեռուցման սակագնի սահմանման մասին հայտը և սահմանել ջեռուցման սակագին՝
1) առանց ավելացված արժեքի հարկի 3.34 դրամ/մ3
2) ներառյալ ավելացված արժեքի հարկը 4.00 դրամ/մ3:
2. Սահմանված սակագինը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: