|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«16» հոկտեմբերի 2009թ.
պետական գրանցման համարը 30309117 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 հոկտեմբերի 2009թ. |
Թիվ 61Ն |
ք. Ստեփանակերտ
«ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջեռուցման սակագնի վերանայման մասին հայտը և սահմանել ջեռուցման սակագին՝
● առանց ավելացված արժեքի հարկի 3.75 դրամ/մ3
● ներառյալ ավելացված արժեքի հարկը 4.50 դրամ/մ3
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 1-ի ««Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջեռուցման սակագնի սահմանման մասին» թիվ 66 Ն որոշումը:
3. Սահմանված սակագինն ուժի մեջ է մտնում 2009 թվականի նոյեմբերի 1-ից: