| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«13» հոկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 3031092 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 սեպտեմբերի 2010 թվականի |
Թիվ 48Ն |
ք. Ստեփանակերտ
«ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջեռուցման սակագնի վերանայման մասին հայտը և սահմանել ջեռուցման սակագին՝
առանց ավելացված արժեքի հարկի` 4.86 դրամ/մ3
ներառյալ ավելացված արժեքի հարկը` 5.83 դրամ/մ3 :
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 1-ի ««Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության ջեռուցման սակագնի վերանայման մասին» թիվ 61Ն որոշումը:
3. Սահմանված սակագինն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հոկտեմբերի 29-ից: