| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 989 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 դեկտեմբերի 2008թ. |
Թիվ 67Ն |
ք. Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հայտը և սահմանել սակագներ հետևյալ հզորությունների համար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկի (ցերեկային սակագին/գիշերային սակագին).
1) 0.22 Կվ լարման ցանցերով սնվող սպառողներին, այդ թվում`
բնակչություն 25/15դրամ/կՎտժ
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Պաշտպանության նախարարություն 25/15դրամ/կՎտժ:
2. 2009 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 20-ի «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» թիվ 15Ն որոշման 1-ին կետի «Բնակչություն 20/15 դրամ/կՎտժ և ԼՂՀ ՊՆ 15.5/15.5դրամ/կՎտժ» բառերը:
3. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: