| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«25» մարտի 2008թ.
Պետգրանցման համարը 853 |
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 16-րդ հոդվածի 2-րդ կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007թ. դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հայտը և սահմանել սակագներ հետևյալ հզորությունների համար՝ ներառյալ ԱԱՀ.
- 35 Կվ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողներին 17/12 դրամ/կՎտժ
(ցերեկային/գիշերային)
- 6 (10) Կվ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների 20/12դրամ/կՎտժ
- 6 (10) Կվ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների 25/15դրամ/կՎտժ
- 0.38 Կվ լարման ցանցերով սնվող սպառողներին 25/15 դրամ/կՎտժ
- 0.22 Կվ լարման ցանցերով սնվող սպառողներին, այդ թվում`
բնակչություն 20/15դրամ/կՎտժ
մնացած բոլոր սպառողների 25/15դրամ/կՎտժ
- ԼՂՀ ՊՆ 15.5/15.5դրամ/կՎտժ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունվելուց 30 օր հետո: