Համարը 
Թիվ 13Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.03.13/04(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
02.03.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.07.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» մարտի 2009թ.

պետական գրանցման համարը 3030928

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2009 թվականի

Թիվ 13Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 16-րդ հոդվածի 2-րդ կետը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Բավարարել «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հայտը և սահմանել սակագներ հետևյալ հզորությունների համար.

 

1) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին`

21 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) գիշերային սակագին`

17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

 

 

 

 

 

2) 6(10)կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին`

 

25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

 

բ) գիշերային սակագին`

17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

 

 

 

 

 

 

3) 6(10)կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին`

30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) գիշերային սակագին`

17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

 

 

 

 

 

4) 0,38կՎ լարման ցանցերով սնվող սպառողների համար (բացառությամբ բնակիչների)`

ա) ցերեկային սակագին`

30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) գիշերային սակագին`

20 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 

 

 

 

 

 

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները գործում են ժամը 23.00-ից մինչև 07.00 և հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարքի առկայության դեպքում:

3. 2009 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի մարտի 20-ի «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» թիվ 15Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Վ. ԱԴԱՄՅԱՆ