ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 հունիսի 2017թ. |
N 445-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում «զավակներին,» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողներին,» բառերը.
2) որոշմամբ հաստատված հավելվածում`
ա. 1-ին կետում «զավակների,» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների,» բառերը,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.
«2.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի զինծառայող՝ զինվորական ծառայություն անցնող և սպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայող.
2.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայող.»,
գ. 4-րդ կետի 9-րդ ենթակետում «և» շաղկապից հետո լրացնել «(կամ)» շաղկապը,
դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և պայմանագրային զինծառայող համարվող այն Շահառուի վրա, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում գտնվում է բնակարանային հաշվառման մեջ:»,
ե. 12-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1-ին ենթակետով.
«1.1) Ստեփանակերտ քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող Շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում.»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին կետ.
«25.1. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող Շահառուի ներկայացրած հայտի քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ սույն կարգի 26.1-ին կետով նախատեսված պահանջի կատարումն ապահովելու նպատակով:»,
է. 26-րդ կետի 5-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ.
«6) սույն կարգի 4-րդ կետի 2.1-ին և 2.2-րդ ենթակետերում նշված Շահառուի՝ մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում, բացառությամբ Շահառուի առողջական վիճակի պատճառով ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչման կամ հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման դեպքերի:»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետ.
«26.1. Սույն կարգի 26-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված հիմքով սուբսիդավորումը վաղաժամկետ դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ զինվորական ծառայությունից արձակվելու մասին տված տեղեկանքի հիման վրա:»,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին կետ.
«35.1. Սույն կարգի 4-րդ կետի 2.1-ին և 2.2-րդ ենթակետերում նշված Շահառուներին հիփոթեքային վարկի կանխավճար չի տրամադրվում:»,
ժ. 38-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) Շահառուի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող հանդիսանալու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |