Համարը 
N 448-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.06.23/12(326)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.06.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի
N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2017թ.

N 448-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 197-Ն որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետի 17-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը.» և «թ.» պարբերություններով.

«ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ

թ. դենսիտոմետրիա».

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ ենթակետերով.

«24) անձավաբուժական

25) հալոթերապևտիկ

26) սոմնոլոգիա

27) ինտերվենցիոն առիթմոլոգիական».

3) 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ.» պարբերությունում «ճառագայթային թերապիա» բառերից հետո լրացնել «` արտաքին, ներքին» բառերը.

4) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «անընկալունաբանական» բառից հետո լրացնել «(իմունոկանխարգելիչ)» բառը.

5) 4-րդ կետում «Երեխաների բուժօգնության ոլորտում» բառերից հետո լրացնել «` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ