ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» ապրիլի 2010թ. |
N 197-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«16» ապրիլի 2010թ. թիվ 197-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲԺՇԿԱԿԱՆ OԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1. Առաջնային բժշկական օգնություն
1) նախաբժշկական օգնություն`
ա. մանկաբարձական
բ. բուժքույրական
2) բժշկական ընդհանուր պրակտիկա
3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
4) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա
5) ընտանեկան բժշկություն
6) ընտանեկան ստոմատոլոգիական
2. Մասնագիտացված բժշկական օգնություն`
1) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
2) մանկաբուժական
3) մանկաբարձական
4) գինեկոլոգիական
5) ընդհանուր վիրաբուժական
6) անեսթեզիոլոգիական
7) վերակենդանացման
8) նյարդաբանական
9) հոգեբուժական
10) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության
11) մաշկաբանական
12) վեներաբանական
13) ախտաբանաանատոմիական
14) դատաբժշկական փորձաքննություն
15) դատահոգեբուժական փորձաքննություն
16) լաբորատոր-ախտորոշիչ`
ա. կլինիկական
բ. կենսաքիմիական (բիոքիմիական)
գ. բջջաբանական
դ. շճաբանական (սերոլոգիական)
ե. հյուսվածքաբանական
զ. գենետիկական
է. մանրէաբանական
ը. վիրուսաբանական
թ. թունաբանական
ժ. մակաբուծական
ժա. իմունոլոգիական
ժբ. բակտերիոլոգիական
ժգ. սնկաբանական
17) ճառագայթային ախտորոշիչ`
ա. ռենտգենաբանական
բ. ֆլյուորոգրաֆիկ
գ. համակարգչային տոմոգրաֆիկ
դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային
ե. մամոգրաֆիկ
զ. ռադիոնուկլիդային
է. ուլտրաձայնային
18) ֆիզիոթերապևտիկ`
ա. ռեֆլեքսաթերապևտիկ
բ. մանուալ թերապևտիկ
գ. բուժական մերսում
դ. բալնեոլոգիական
ե. բարոթերապևտիկ
զ. շարժաթերապևտիկ
19) վերականգնողական
20) ֆունկցիոնալ ախտորոշիչ
21) ներզննական (էնդոսկոպիական)
22) համաճարակաբանական
23) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա
3. Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում`
1) ուռուցքաբանական
2) ալերգոլոգիական
3) անընկալունաբանական
4) թոքաբանական
5) սրտաբանական
6) ինտերվենցիոն սրտաբանական
7) աղեստամոքսաբանական
8) երիկամաբանական
9) ռևմատոլոգիական
10) արյունաբանական
11) ներզատաբանական
12) տուբերկուլյոզային
13) վարակիչ հիվանդությունների
14) նեոնատոլոգիական
15) պերինատոլոգիական
16) ներզատագինեկոլոգիական
17) նյարդավիրաբուժական
18) քիթ-կոկորդ-ականջաբանական
19) ակնաբանական
20) կրծքային վիրաբուժական
21) սրտային վիրաբուժական
22) անոթային վիրաբուժական
23) որովայնային վիրաբուժական
24) ուրոլոգիական
25) պրոկտոլոգիական
26) վնասվածքաբանական
27) օրթոպեդիական
28) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական
29) մանկական վիրաբուժական
30) միկրովիրաբուժական
31) դիմածնոտային վիրաբուժական
32) ներզննական վիրաբուժական
33) նորածնային վիրաբուժական
34) անոթանեյրովիրաբուժական
35) ներզատավիրաբուժական
36) այրվածքաբանական
37) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)
38) թունաբանական
39) հոգեթերապևտիկ*
40) թմրաբանական
41) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)
42) կոսմետոլոգիական
43) բժշկական գենետիկական
44) հերիատրիական
45) սպորտային բժշկական
46) ավիացիոն բժշկական
47) թերապևտիկ ստոմատոլոգիական
48) վիրաբուժական ստոմատոլոգիական
49) օրթոպեդիկ ստոմատոլոգիական
50) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական
51) ատամնատեխնիկական
52) դիետաբանական (դիետոլոգիական)
53) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)
54) հեմոդիալիզային
55) կլինիկական դեղորայքային
56) կլինիկական դեղաբանական
57) հոմեոպաթիկ
58) բժշկական-օպտիկական
59) պալիատիվ
4. Երեխաների բուժօգնության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը:
5. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանվելու են համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումից հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |