Համարը 
N 107-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.03.13/04(249)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.03.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի
N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«4» մարտի 2014թ.

N 107-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 197-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 2-րդ կետի 16-րդ ենթակետի`

ա. «ժ» պարբերությունում «մակաբուծական» բառը փոխարինել «մակաբուծաբանական» բառով,

բ. «ժա» պարբերությունում «իմունոլոգիական» բառը փոխարինել «իմունաբանական» բառով,

գ. «ժբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ կետի 18-րդ ենթակետի`

ա. «ա» պարբերությունում «ռեֆլեքսաթերապևտիկ» բառը փոխարինել «բարոթերապևտիկ» բառով,

բ. «բ» պարբերությունում «մանուալ թերապևտիկ» բառերը փոխարինել «էլեկտրաբուժում» բառով,

գ. «գ» պարբերությունում «բուժական մերսում» բառերը փոխարինել «լուսաբուժում» բառով,

դ. «դ», «ե», «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ կետի 19-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ա. բալնեոլոգիական,

բ. ցեխաբուժություն,

գ. շարժաթերապևտիկ,

դ. ռեֆլեքսաթերապևտիկ,

ե. մանուալ թերապևտիկ,

զ. բուժական մերսում».

4) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ա. քիմիոթերապիա,

բ. ճառագայթային թերապիա,

գ. վիրաբուժական».

5) 3-րդ կետի 51-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,

բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,

գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ