| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» հոկտեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 600 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» սեպտեմբերի 2006թ. |
Թիվ 19/53 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ) ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում սահմանել, որ
1.1 քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամներին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեքական անդամ ստորագրում են համապատասխան ընտրության (հանրաքվեի) քվեաթերթիկները.
1.2 ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին որոշելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է մեկ վիճակահանություն: Վիճակահանության արդյունքում որոշված հանձնաժողովի անդամներն իրականացնում են անցկացվող ընտրությունների (ընտրության և հանրաքվեի) ընտրողների (քվեարկության մասնակիցների) գրանցումը, քվեաթերթիկների հատկացումը, քվեաթերթիկների կնքումը և քվեատուփերի հսկումը.
1.3 Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համապետական ընտրության քվեարկության արդյունքները:
2. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները:
3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքները:
4. Հանրաքվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ամփոփում է համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքները:
6. Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործառույթներն իրականացվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում շարունակում են ներկա գտնվել միայն համապատասխան ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները: Մյուս ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցութունների դաշինքների) վստահված անձինք և դիտորդները թողնում են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային տարածքը` մինչև այդ ընտրության քվեարկության արդյունքների ամփոփման աշխատանքների վերսկսվելը:
Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում` առաջին ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, մյուս ընտրության համար նախատեսված քվեատուփը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը բացում է այդ ընտրության համար գրանցված թեկնածուների (կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների) վստահված անձանց և դիտորդներին տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքային տարածք հրավիրելուց հետո:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |