| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001568 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 55-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2005 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ վիճակահանություն անցկացնելու կարգի մասին» թիվ 6/81.
2) 2005 թվականի մարտի 24-ի «Վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների, պարտականությունների և գործունեության երաշխիքների ապահովման կարգի մասին» թիվ 6/82.
3) 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու կարգի մասին» թիվ 19/51.
4) 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Միաժամանակ մի քանի ընտրություն (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում վիճակահանություններ անցկացնելու և քվեարկության արդյունքների ամփոփման հերթականությունը սահմանելու մասին» թիվ 19/53.
5) 2007 թվականի մայիսի 30-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/135.
6) 2011 թվականի մարտի 16-ի «Համայնքի ղեկավարի կողմից ընտրական տեղամասերի և տեղամասային կենտրոնների կազմավորման վերաբերյալ քաղաքացիներին և տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին տեղեկացնելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի թիվ 5/51 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7/16-Ն.
7) 2011 թվականի մարտի 16-ի «Ընտրողների ցուցակների ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/119 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7/17-Ն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |