Համարը 
Թիվ 19/51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«04» հոկտեմբերի 2006թ.

Պետական գրանցման թիվ 598

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«27» սեպտեմբերի 2006թ.

Թիվ 19/51

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի` իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը պետք է ուղղված լինի վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահին:

2. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը և իրեն նշանակած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մակագրությունը:

3. Դիմումում կարող է չնշվել հիմնավորում լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքի պատճառների մասին:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է անձամբ, դիմումին կցելով հանձնաժողովի անդամի իր վկայականը /վկայականի կորստյան դեպքում այդ մասին նշում է կատարվում դիմումում/:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ս. Նասիբյան