Համարը 
Թիվ 48/182
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.10.11/24(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.09.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԸՀ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրպապետության

արդարադատության նախարարության կողմից

«02» հոկտեմբերի 2007թ.

Պետական գրանցման թիվ 737

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» սեպտեմբերի 2007թ.

Թիվ 48/182

 ք. Ստեփանակերտ

 

ԼՂՀ ԿԸՀ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին և 43-րդ հոդվածի 1-ին կետերով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Փոխարինել «Ընտրատարածքային» բառը «տարածքային» բառով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումներում.

ա) 2005թ. փետրվարի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/20.

բ) 2005թ. մարտի 4-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 4/38.

գ) 2005թ. մարտի 4-ի «Համայնքների ընտրված ղեկավարների և ավագանու անդամների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 4/39.

դ) 2006թ. սեպտեմբերի 27-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու կարգի մասին» թիվ 19/51:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան