Համարը 
Թիվ 3/20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/106 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուների թվից երկրորդ փուլի մասնակիցներին և համայնքի ավագանու անդամների մանդատների հավակնորդներին վիճակահանությամբ որոշելու կարգի մասին» որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 352

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/20

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ կետով և 131-րդ հոդվածի 7-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/106 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուների թվից երկրորդ փուլի մասնակիցներին և համայնքի ավագանու անդամների մանդատների հավակնորդներին վիճակահանությամբ որոշելու կարգի մասին» որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/20 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու

 

1. Սույնով սահմանվում է համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանությամբ մանդատների բաշխման կարգը:

2. Մանդատների բաշխման վիճակահանությունը կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել հավասար ձայներ ստացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդները, լրատվության միջոցների ներկայացուցիչները:

3. Հավասար կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ: Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ թերթիկի վրա լրացվում է «ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա՝ «ընտրված չէ» բառերը: Թերթիկները ծալվում են քառապատիկ, այնպես, որ նշումը չերևա և գցվում վիճակահանության արկղի մեջ:

4. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները թեկնածուների ազգանունների այբբենական հաջորդականությամբ արկղից վերցնում են ծալված թերթիկը, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրված բառը և փոխանցում հանձնաժողովի նախագահին:

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը վիճակահանության արդյունքում հանել է «ընտրված է» թերթիկը:

6. Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան