| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001550 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 37-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ
ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/20 ՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
ԹԻՎ 5/68 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին, 124-րդ հոդվածի 4-րդ մասին, 141-րդ հոդվածի 2-րդ մասին, 142-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում, հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից (այսուհետ` թեկնածուներ) ընտրված թեկնածուին որոշելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստում վիճակահանություն կազմակերպելու համար թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ.
2) թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ.
3) ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը.
4) տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և ընդունում որոշում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2005 թվականի փետրվարի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/20.
2) 2005 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 5/68:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |