Համարը 
N 57-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ

ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 57-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.

1) 2005 թվականի մարտի 4-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» թիվ 4/40.

2) 2007 թվականի մայիսի 23-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» թիվ 34/116.

3) 2011 թվականի մարտի 16-ի «Քվեատուփի ձևը և չափերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 24-ի թիվ 6/87 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7/18-Ն.

4) 2015 թվականի հունվարի 28-ի «Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի թիվ 5/73 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1-Ն.

5) 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական ընտրությունների ժամանակ թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի և Հանրապետության Նախագահի թեկնածուների ինքնակենսագրության էլեկտրոնային ձևերը սահմանելու մասին» N 2-Ն.

6) 2015 թվականի հունվարի 28-ի «Թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 12-ի N 80/288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն.

7) 2015 թվականի հունվարի 28-ի «Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 4-Ն.

8) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում կատարելու մասին» N 5-Ն.

9) 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի N 82/297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 6-Ն.

10) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 19/50 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7-Ն.

11) 2015 թվականի հունվարի 28-ի «Հաշվառում չունեցող ընտրողի համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումի և հաշվառում չունեցող ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու տեղեկանքի ձևերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 8-Ն.

12) 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրում ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 9-Ն.

13) 2015 թվականի հունվարի 28-ի «Զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը համայնքի ղեկավարին, լիազոր մարմին և կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/120 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն.

14) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրողների ցուցակներում ընտրողի վերաբերյալ տվյալներում տեղ գտած տառասխալը կամ տեխնիկական վրիպակն ուղղելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/137 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն.

15) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 12-Ն.

16) 2015 թվականի հունվարի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/122 և 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 38/152 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13-Ն.

17) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 22-ի N 16/46-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 14-Ն.

18) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրատարածքներ կազմավորելու և ընտրատարածքները համարակալելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի N 74/257-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ն.

19) 2015 թվականի հունվարի 28-ի «Թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/130 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ն.

20) 2015 թվականի հունվարի 28-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 5-ի N 83/302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 17-Ն.

21) 2015 թվականի հունվարի 28-ի «Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/132 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ն.

22) 2015 թվականի հունվարի 28-ի «Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 19/56 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն.

23) 2015 թվականի հունվարի 28-ի «Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/118 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 20-Ն.

24) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 38/87-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 21-Ն.

25) 2015 թվականի հունվարի 28-ի «Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 36/147 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 22-Ն.

26) 2015 թվականի հունվարի 28-ի «Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 3/17, 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 3/21 ու 2006 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 20/59 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 23-Ն.

27) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը ընդունելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/115, 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/131 և 2007 թվականի հուլիսի 6-ի թիվ 39/156 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն.

28) 2015 թվականի հունվարի 28-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 47/178 ու 2007 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 48/180 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն.

29) 2015 թվականի հունվարի 28-ի «Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 51/192, 2010 թվականի փետրվարի 12-ի N 80/286-Ն և 2012 թվականի մարտի 22-ի N 16/43-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 26-Ն.

30) 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/140, 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/141, 2007 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 47/176, 2007 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 51/191 ու 2010 թվականի փետրվարի 12-ի N 80/287-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27-Ն.

31) 2015 թվականի հունվարի 28-ի «Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի, թեկնածուների, լիազոր ներկայացուցիչների, վստահված անձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի վկայականների ձևերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն.

32) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 22-ի թիվ 16/42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 29-Ն.

33) 2015 թվականի հունվարի 28-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 30-Ն.

34) 2015 թվականի հունվարի 28-ի «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի N 82/296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31-Ն.

35) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 19/55 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 32-Ն.

36) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործավարության կանոնակարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի մարտի 29-ի թիվ 14/33 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն.

37) 2015 թվականի հունվարի 28-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելը կանոնակարգելու մասին» N 34-Ն.

38) 2015 թվականի հունվարի 28-ի «Միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում վերահաշվարկ իրականացնելիս ընտրողների ցուցակների գործածության կարգը սահմանելու մասին» N 35-Ն.

39) 2015 թվականի հունվարի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/134 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 36-Ն.

40) 2015 թվականի հունվարի 28-ի «Հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու վիճակահանության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 3/20 ու 2005 թվականի մարտի 16-ի թիվ 5/68 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 37-Ն.

41) 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների քվեարկության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ն.

42) 2015 թվականի հունվարի 28-ի «Թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը քվեաթերթիկից, թեկնածուի անունը կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/133 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ն.

43) 2015 թվականի հունվարի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 19/52 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 40-Ն.

44) 2015 թվականի հունվարի 28-ի «Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 19/54 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ն.

45) 2015 թվականի հունվարի 28-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկների, ընտրողների ցուցակների և փաթեթավորված կնիքի պահպանման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի թիվ 3/22 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 42-Ն.

46) 2015 թվականի հունվարի 28-ի «Ձերբակալված ընտրողների` քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի թիվ 5/53 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N43-Ն.

47) 2015 թվականի հունվարի 28-ի «Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը նախապատրաստելու և կազմակերպելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի թիվ 39/157 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44-Ն.

48) 2015 թվականի հունվարի 28-ի «Քվեաթերթիկում ընտրողի կողմից կատարվող նշումի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 17/41 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 45-Ն.

49) 2015 թվականի հունվարի 28-ի «Չօգտագործված քվեաթերթիկները մարելու, ընտրողների ցուցակները, քվեաթերթիկները փաթեթավորելու, ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը փակելու և ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության օրինակները, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը և տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/136 և 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/139 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն.

50) 2015 թվականի հունվարի 28-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/138 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 47-Ն.

51) 2015 թվականի հունվարի 28-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուի վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 22-ի N 16/44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 48-Ն.

52) 2015 թվականի հունվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի N 82/298-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 49-Ն.

53) 2015 թվականի հունվարի 28-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանելու մասին» N 50-Ն.

54) 2015 թվականի հունվարի 28-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի վերաբերյալ տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի N 82/299-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 51-Ն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ