Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001518

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 5-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ

 ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 11-րդ մասին և 48-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) ընտրական հանձնաժողովների նիստին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում է կատարվում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում).

2) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք հանձնաժողովի նիստերին ներկայանալիս, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոն մուտք գործելիս հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինող անձին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և (կամ) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունքը հավաստող համապատասխան վկայական (վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլն).

3) ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում նշվում է թեկնածուի վստահված անձի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը և վստահված անձի անունը, ազգանունը, իսկ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի դեպքում` դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության և (կամ) զանգվածային լրատվության միջոցի անվանումը և համապատասխանաբար դիտորդի և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի անունը, ազգանունը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ