Համարը 
N 42-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԿՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/22 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001555

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 42-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ

ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ԿՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 3/22 ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը ստորագրված և սահմանված կարգով կապված քվեաթերթիկների կապերը, ընտրողների ցուցակները, ընտրողների լրացուցիչ ցուցակները և փաթեթավորված կնիքը տեղադրում է ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված հատուկ չհրկիզվող պահարանում (այսուհետ` պահարան).

2) տեղամասային ընտրական հանձնաժողովը պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս կարող են ստորագրել սոսնձված թղթի վրա.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը հանձնում է պահպանման ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է պահարանը.

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում պահարանի պահպանման հանձնման և ընդունման մասին կազմվում է արձանագրություն:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3/22 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ