Համարը 
Թիվ 3/22
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 06 հուլիսի 2001թ. թիվ 30/116՝ «Քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգի մասին» որոշումը:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 354

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» փետրվարի 2005թ.

 Թիվ 3/22

ք.Ստեփանակերտ

 

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 06 հուլիսի 2001թ. թիվ 30/116՝ «Քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգի մասին» որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/22 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման

 

1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է ստորագրված 100 քվեաթերթիկ և փաթեթավորում: Փաթեթի հանգույցը սոսնձվում և դրա վրա հանձնաժողովի ցանկացող անդամները ստորագրում են, այնուհետև ստորագրված քվեաթերթիկների փաթեթները և կնիքի փաթեթը տեղադրվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող (մետաղյա) պահարանում: Նշված գործողությունների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

3. Չհրկիզվող (մետաղյա) պահարանը փակվում, թղթով սոսնձվում, սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և հանձնաժողովի ցանկացող անդամները:

4. Չհրկիզվող (մետաղյա) պահարանի պահպանումը հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է ոստիկանության աշխատակիցներին, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն հանձնողի և ընդունողի միջև:

5. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն ստուգում է չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, հանձնաժողովի նախագահն այն ընդունում է ոստիկանության աշխատակիցներից, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

6. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով բացում է չհրկիզվող պահարանը և քվեաթերթիկների հատկացման համար հանձնաժողովի պատասխանատու յուրաքանչյուր անդամի հանձնում է 100-ական քվեաթերթիկ` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում: Քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամին հանձնված քվեաթերթիկների սպառման դեպքում վերջինս դիմում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և ստանում քվեաթերթիկների նոր փաթեթ, որի մասին նույնպես գրանցում է կատարվում գործավարության մատյանում:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝ 

Ռ. Նազարյան