Համարը 
N 16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/130 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001529

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 16-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի

ԹԻՎ 35/130 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճներ և այլ շինություններ (այսուհետ` դահլիճ) անվճար հիմունքներով օգտագործելու համար թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն հինգ օր առաջ դիմում են ներկայացնում դահլիճը տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին.

2) դիմումում նշվում է դահլիճը, որտեղ անցկացվելու է միջոցառումը, միջոցառման օրը և ժամը, միջոցառման պատասխանատուի տվյալները (անուն, ազգանուն, փոստային հասցե, հեռախոսահամար), դիմումի տրման օրը, ամիսը, տարեթիվը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճ տրամադրելու մասին.

4) եթե դահլիճը դիմումատուի նշած ժամանակահատվածում հնարավոր չէ տրամադրել, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը պետք է առաջարկի այն ժամանակահատվածը, որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի տրամադրումը կամ առաջարկի այլ դահլիճ.

5) դահլիճը նույն օրը և ժամին տրամադրելու մեկից ավելի դիմումների դեպքում, այն տրվում է այն թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որի դիմումն առաջինն է մուտքագրվել.

6) համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) դահլիճների ցանկը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելիս նշում է նաև դրանց գտնվելու վայրը, նստատեղերի թիվը.

7) սույն կարգով նույն դահլիճը թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին տրամադրվում է մեկ անգամ և մինչև երեք ժամ տևողությամբ:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի «Ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/130 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ