Համարը 
Թիվ 35/130
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.20/16(57)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«09» հունիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 688

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2007թ.

Թիվ 35/130

 ք. Ստեփանակերտ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

 

1. Սահմանել ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն-ներում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 4/44 և 2005թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 5/64 որոշումները:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի

թիվ 35/130 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ընտրությունների հետ կապված միջոցառումներ կազմակերպելու նպատակով թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու

 

1. Պետական մարմինները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով՝ նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հավասար հիմունքներով, անվճար՝ տրամադրում են դահլիճներ և այլ շինություններ:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ անվճար հիմունքներով դահլիճ կամ այլ շինություն օգտագործելու նպատակով թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, միջոցառման կազմակերպման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում են ներկայացնում այն տարածքային ընտրական հանձնաժողովին, որի տարածքում գտնվում է համապատասխան դահլիճը կամ շինությունը:

3. Դիմումում նշվում է միջոցառումն անցկացնելու վայրը, միջոցառման ձևը, օրը, սկսելու և ավարտելու ժամը, հնարավոր մասնակիցների մոտավոր թիվը, կազմակերպվող միջոցառման պատասխանատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հաշվառման վայրի հասցեն, հեռախոսահամարները), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

4. Դահլիճ կամ այլ շինություն տրամադրելու մասին դիմումները՝ ըստ ստացման հերթականության, գրանցվում են տարածքային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում և մեկ օրվա ընթացքում ուղարկվում համապատասխան պետական մարմնի ղեկավարին:

5. Պետական մարմնի ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դիմումատուին գրավոր տեղեկացնում է դահլիճը կամ այլ շինությունը տրամադրելու, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ դիմումը մերժելու մասին:

6. Եթե դահլիճը կամ այլ շինությունը դիմումատուի կողմից սահմանած ժամանակահատվածում չի կարող հատկացվել, ապա պետական մարմնի ղեկավարը դիմումը մերժելու մասին գրությամբ պետք է առաջարկի այն ժամանակահատվածը (ժամանակահատվածները), որի դեպքում հնարավոր է համապատասխան դահլիճի կամ այլ շինության տրամադրումը:

7. Միևնույն դահլիճը կամ այլ շինությունը նույն ժամին տրամադրելու համար տարբեր դիմումների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ դիմում ներկայացրած թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին:

8. Սույն կարգով հատկացվող դահլիճը կամ այլ շինությունը տրամադրվում է մինչև 3 ժամ տևողությամբ:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան