Համարը 
Թիվ 5/64
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.06.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 399

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/64

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետով և 21-րդ հոդվածի 9-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/64 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներին և համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու

 

Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի մեծամասնական և համամասնական ընտրակարգերով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ, դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու պայմանները:

1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուներին և կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչության իրականացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքները, դահլիճները և այլ շինությունները տրամադրվում են հավասար հիմունքներով:

2. Թեկնածուները կամ իրենց լիազոր ներկայացուցիչները, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների և այլ միջոցառումների անցկացման համար տվյալ տարածքի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ՝ անհրաժեշտ տարածք, շինություն, դահլիճ տրամադրելու համար:

3. Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

4. Հայտում պետք է նշվեն կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը, սկսելու և ավարտելու ժամը, կազմակերպիչ պատասխանատուի տվյալները, հայտը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Միևնույն տարածքը, դահլիճը, շինությունը կարող է տրամադրվել նույն թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) ոչ ավելի, քան երկու անգամ մինչև 3 ժամ տևողությամբ:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2 օրվա ընթացքում ներկայացված հայտերը ուղարկում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները 3 օրվա ընթացքում քննարկում են ստացված հայտերը և կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ուղարկում իրենց որոշումները՝ համապատասխան տարածքը, դահլիճը, շինությունը տրամադրելու մասին:

7. Եթե հայտում նշված տարածքը, դահլիճը, շինությունը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ հայտատուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք, դահլիճը, շինությունը կամ նշված տարածքը, դահլիճը, շինությունը՝ այլ ժամի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան