| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 377
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/44 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետով և 21-րդ հոդվածի 9-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.
մարտի 4-ի
թիվ 4/44 որոշման |
Կ Ա Ր Գ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզչության իրականացման համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու
1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անվճար տարածքներ տրամադրելու պայմանները:
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները՝ թեկնածուների գրանցման վերջին օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով ընտրողների հետ թեկնածուների համատեղ հանդիպումների անցկացման համար, թեկնածուներին անվճար տրամադրում են իրենց կողմից տնօրինվող տարածքները:
3. Թեկնածուները իրենց կողմից կազմակերպվող միջոցառումների անցկացման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացնում են հայտ (գրավոր) համապատասխան տարածք տրամադրելու համար:
4. Հայտում պետք է նշվեն՝
ա) կազմակերպվող միջոցառման ձևը և վայրը.
բ) միջոցառումը սկսելու և ավարտելու ժամը.
գ) կազմակերպիչների տվյալները.
դ) հայտը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:
Հայտերը պետք է ներկայացվեն կազմակերպվող միջոցառման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները 2 օրվա ընթացքում քննարկում են ներկայացված հայտերը և կազմակերպիչներին ու համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին են ուղարկում իրենց որոշումները՝ համապատասխան տարածք տրամադրելու մասին:
6. Եթե հայտում նշված տարածքը այդ ժամանակահատվածի համար արդեն հատկացվել է այլ թեկնածուի, ապա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պետք է հայտատուին առաջարկեն նմանատիպ այլ տարածք կամ նշված տարածքը՝ այլ ժամի:
Տարբեր հայտերով միջոցառումների անցկացման ժամերը համընկնելու դեպքում, նախապատվությունը տրվում է ավելի վաղ հայտ ներկայացրած թեկնածուին:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |