| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001522 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 9-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՁԱԿՎԱԾ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրերում ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 9-Ն որոշման |
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ
Հ Ա Յ Տ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ես՝_________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
պարտադիր ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ սահմանված
(ընդգծել)
կարգով ժամանակավոր արձակված եմ, գտնվում եմ իմ մշտական բնակության վայրում.
__________________________________________________________________________________:
բնակության վայր
Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ բնակության վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Կից ներկայացնում եմ ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:
Դիմող` ___________________ ___________________
ստորագրություն օր, ամիս, տարեթիվ
Պահանջը բավարարվում է, եթե դիմումատուն բնակվում է մինչ զինծառայության մեկնելը իր հաշվառման վայրում:
Հայտի ձևը տրամադրում է լիազոր մարմինը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |