| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001562 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 49-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 82/298-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ մասին, 113-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի թիվ 5/55 և թիվ 5/56 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 82/298-Ն որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 49-Ն որոշման |
N_______
« ____ » ___________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի ______________________________________________________________________________
անունը, հայրանունը, ազգանունը
անձնագիր` _____________________________________, տրված` ___________________________________
սերիան, համարը ամսաթիվը և ում կողմից
վերջին հինգ տարում հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, այլ պետության քաղաքացիություն չունի և վերջին հինգ տարում մշտապես բնակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
________________________________________________________ ___________________
լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն ստորագրություն
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |