| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» մարտի 2010թ.
պետական գրանցման համարը 3001033 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«2» մարտի 2010թ. |
N 82/298-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 5/55 ԵՎ ԹԻՎ 5/56 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1.Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`
1)վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի և 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերի պահանջներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 16-ի «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 5/55 և «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տալու կարգի մասին» թիվ 5/56 որոշումները:
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի
N 82/298-Ն որոշման |
_____________________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ ____________ 20 թ. |
N_____ |
|
Քաղաքացի ______________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
անձնագիր` _______________________________, տրված`________________________ |
|
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից) |
| վերջին հինգ տարում հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի: |
|
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ______________________ |
_____________________ |
|
(ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի
N 82/298-Ն որոշման |
______________________________________________________________________
(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
____ ____________ 20 թ. |
N_____ |
|
Քաղաքացի ______________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
անձնագիր` _______________________________, տրված`________________________ |
|
(սերիան, համարը) (ամսաթիվը և ում կողմից) |
| վերջին հինգ տարում մշտապես բնակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: |
|
|
|
|
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան
ստորաբաժանման ղեկավար ______________________ |
_____________________ |
|
(ազգանունը) |
(ստորագրությունը) |
|
Կ.Տ. |
|