| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 391
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/56 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՀԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով, 98-րդ հոդվածի 4-րդ կետով և 105-րդ հոդվածով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացուն վերջին 5 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը նրա գրավոր դիմումի հիման վրա իրեն կամ իր լիազոր ներկայացուցչին է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության՝ առաջադրվող քաղաքացու հաշվառման վայրի՝ Ստեփանակերտի քաղաքային վարչության, շրջանային բաժնի պետը՝ դիմելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |