| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001524 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 11-Ն |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ
ՏԱՌԱՍԽԱԼԸ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/137 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին, 48-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ընտրողների ցուցակում ընտրողի տվյալներում տառասխալ կամ տեխնիկական վրիպակ հայտնաբերելու դեպքում (ընտրողի վերաբերյալ մնացած տվյալների համապատասխանության դեպքում), տեղյակ պահելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում նշում է ճշգրտված տվյալը և ընտրողին հնարավորություն տալիս մասնակցել քվեարկությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի «Ընտրողների ցուցակներում ընտրողի տվյալներում տեղ գտած տառասխալը կամ թվային սխալը ուղղելու մասին» թիվ 35/137 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |