|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 695 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» մայիսի 2007թ. |
Թիվ 35/137 |
ք. Ստեփանակերտ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՏԱՌԱՍԽԱԼԸ ԿԱՄ ԹՎԱՅԻՆ ՍԽԱԼԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընտրողների ցուցակներում ընտրողի տվյալներում տեղ գտած տառասխալը կամ թվային սխալը տեղամասային ընտրական հանձնաժողովի համար չի կարող հիմք հանդիսանալ ընտրողին զրկել քվեարկելու հնարավորությունից:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ընտրողների ցուցակում ընտրողի տվյալներում տառասխալ կամ թվային սխալ հայտնաբերելու դեպքում (մնացած տվյալների համապատասխանության պայմաններում), տեղյակ պահելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և վստահված անձանց, ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում նշում է ճշգրտված տվյալը և թույլատրում ընտրողին մասնակցել քվեարկությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006թ. մայիսի 26-ի «Ընտրացուցակներում ընտրողների տվյալներում տեղ գտած տառասխալը կամ թվային սխալը ուղղելու մասին» թիվ 17/43 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |