| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001547 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 34-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ
ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ ԿԱԽՎԱԾ ՈՐՈՇԵԼԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը, ընտրողների թվից կախված, որոշելը կանոնակարգելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը.
2) արտահերթ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար լիազոր մարմինը մինչև թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի սկիզբը (քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ) կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը.
3) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցումից հետո ընտրողների ցուցակների ճշգրտմամբ պայմանավորված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թվի ավելացման դեպքում թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը չի փոխվում, իսկ ընտրողների թվի նվազման դեպքում, որը հանգեցնում է ընտրական գրավի գումարի չափի նվազման, ընտրական գրավի գումարի տարբերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձնում է թեկնածուներին.
4) համայնքի ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում տարածքային ընտրական հանձնաժողովի համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշված ընտրողների ընդհանուր թիվը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |