| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001532 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 19-Ն |
ք.Ստեփանակերտ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ,
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/56 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) դիտորդների վկայականների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 19/56 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 19-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Դիտորդական առաքելությունն իրականացվում է դիտորդների միջոցով՝ պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:
2. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները սույն կարգի իմաստով միջազգային դիտորդներ են, իսկ հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝տեղական դիտորդներ:
3. Եթե Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրն անցկացվում է նաև հանրաքվե, ապա կուսակցությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք չունեն:
4. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:
5. Տեղական դիտորդն ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող է ներկա լինել, եթե ունի դիտորդի հավատարմագրման վկայական: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), դիտորդն այս վկայականը տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
6. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Նա կարող է արտահայտել իր կարծիքը, սակայն չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ վերջիններիս կողմից որոշումների ընդունմանը:
7. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել միջազգային իրավունքի նորմերին հակասող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով չսահմանված գործառույթներ:
8. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան կազմակերպությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
9. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունները՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
10. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:
11. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:
II. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունների գրանցամատյան, որտեղ հաշվառվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրված դիտորդի վկայականները:
13. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան տասն օր առաջ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` նաև մինչև քվեարկության նախորդ օրը:
14. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.
1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում.
2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում.
3) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը՝ նաև էլեկտրոնային կրիչով` Micrօsօft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:
15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից հավատարմագրման դիմումը մերժելու մասին առաջարկություն չլինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմումը ստանալուց ոչ ուշ, քան հինգ օր հետո կազմակերպության անվանումն ընդգրկում է դիտորդական առաքելություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների ցանկում և այդ մասին կազմակերպությանն ուղարկում գրություն: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հավատարմագրված:
Դիտորդը համարվում է հավատարմագրված դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպության կողմից նրան դիտորդի վկայական տրամադրելու պահից:
Հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
16. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո:
17. Հավատարմագրումից հետո դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում, եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքով, դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:
18. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ։
19. Տեղական դիտորդների դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվի համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացնում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը և տրամադրում դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:
20. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 19-Ն որոշման |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով
__________________________________ ընտրություններ
«______» ________________ 20 թ.
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ
__________________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
________________________________________________________
կազմակերպության անվանում
Վկայականն ուժի մեջ է անձը
հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հանրապետության ______________ընտրություններ
«______» ________________ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
Վկայական N ____
____________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ____________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ՝ ___________________
ստորագրություն
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է
«______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
Выборы______________республики
«______» ________________ 20 г.
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ
Удостоверение N ____
_____________________________________________ ф.и.о ______________________________________________ наименование организацийи
Председатель комиссии ___________________
подпись
М.П.ЦИК
Дата выдачи
«______» ________________ 20 г.
Удостоверение действительно по предՕявлению документа, удостоверяющего личность |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հանրապետության ______________ընտրություններ
«______» ________________ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
Վկայական N ____
______________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ______________________________________________ կազմակերպության անվանում
Հանձնաժողովի նախագահ՝ ___________________
ստորագրություն
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է
«______» ________________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
THE REPUBLIC OF NAGORNO KARABAKH CENTRAL ELECTORAL COMMISSION
Election of the _________________of the NKR
«_____» ________________ 20 .
INTERNATIONAL OBSERVER
Certificate N ____
______________________________________________ Name, surname ______________________________________________ organization
Commision Chairperson___________________
signature
CEC Seal
Date of issue
«______» ________________ 20 .
The certificate is valid on presenting identification document |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |