Համարը 
N 20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/118 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001533

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 20-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ,

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ,

ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/118 ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը, իրենց միջոցներով ուղեկցել քվեաթերթիկները տպագրատնից տարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` տարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան.

2) դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին, դրանց պահպանմանը, քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, հետևել քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփման, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը կազմակերպում են այնպես, որ դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վստահված անձինք հնարավորություն ունենան անարգել հետևել քվեաթերթիկների վավերականության որոշման, քվեաթերթիկների տեսակավորման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը սահմանելու մասին» թիվ 34/118 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ