Համարը 
Թիվ 34/118
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.06/15(56)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«29» մայիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 672

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2007թ.

Թիվ 34/118

ք.Ստեփանակերտ

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի

թիվ 34/118 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու

 

1. Վստահված անձն իրավունք ունի հետևելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպագրատնից տարածքային ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:

2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է հայտարարություն:

3. Վստահված անձը քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում կարող է ներկա գտնվել տպագրատանը, ինչպես նաև իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն տարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` տարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովից տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:

4. Վստահված անձն իրավունք ունի քվեարկության նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:

5. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում վստահված անձը` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք ունի հետևել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին:

6. Սույն կարգում թվարկված գործընթացներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքին: Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձև):

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

 

Ռ. Նազարյան