| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001517 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 4-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի ներկայացման կարգը, հետևյալ կերպ.
1) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնում են.
ա. նախորդ ֆինանսական տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը ավարտվում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում,
բ. ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածի համար, եթե գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները) գույքի մասով հայտարարագիրը ներկայացնում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ի դրությամբ:
Հայտարարագրման ենթակա է կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8000000 ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը.
3) հայտարարագրի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից.
4) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով.
5) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան: Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը.
6) հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 4-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
_______________________________________________________
ժամանակաշրջանի սկիզբը ----- ժամանակաշրջանի վերջը
Կուսակցության անվանումը
Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը
Կուսակցության գտնվելու վայրը
Հայտարարագիրը բաղկացած է ____________ Էջից _________________________
ստորագրություն
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը __________________________
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
|
Գույքի տեսակը |
Անշարժ գույքի
գտնվելու վայրը |
Գույքի նկատմամբ
իրավունքը |
Մակերես` քառ.մետր,
հողամասի դեպքում` հա, |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
ü«ժամանակաշրջանի սկիզբը ---- ժամանակաշրջանի ավարտը» տողի վրա լրացվում է ֆինանսական միջոցների մասով հայտարարագիրը ներկայացնելու ժամանակահատվածը` նշելով ժամանակահատվածի սկզբի և ավարտի օրը, ամիսը, տարին.
ü«Կուսակցության անվանումը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
ü«Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
ü«Կուսակցության գտնվելու վայրը» վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (շրջանը, համայնքը, փողոցը և այլն).
ü«Հայտարարագիրը բաղկացած է» վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը.
ü«Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
ü«Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
ü«Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
ü«Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
ü«Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
|
Գույքի տեսակը |
Շարժական գույքի
մակնիշը և սերիան |
Գույքի նկատմամբ
իրավունքը |
Թողարկման
տարեթիվը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8000000
ՀՀ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
|
Թանկարժեք գույքի
անվանումը |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի
արժույթը |
|
|
|
|
|
|
|
|
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
|
Կազմակերպության
անվանումը |
Ներդրման տեսակը
(բաժնետոմս կամ
փայաբաժին) |
Կազմակերպությունում
ներդրման չափը`
%-ներով |
|
|
|
|
|
|
|
|
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
|
Եկամտի տեսակը |
Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը) |
Եկամտի
չափը (գումարը) |
Արժույթի տեսակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
ü«Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
ü«Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
ü«Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
ü«Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8000000 ՀՀ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8000000 ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները:
«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները:
ü«Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
ü«Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում լրացվում է հայտարարագրում նշված ժամանակահատվածում ձեռք բերված բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
ü«Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
ü«Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
ü«Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:
ü«Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
üԱնդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
ü«Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
üԱնդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
ü«Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
ü«Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |