Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/50 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001520

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 7-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ

 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/50 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին, 59-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգի մասին» թիվ 19/50 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 7-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ,ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները (այսուհետ՝ ընտրողներ) Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում (այսուհետ՝ Հիմնարկ):

2. Ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրողների քվեարկությանը մասնակցելու իրավունքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը (այսուհետ՝ Հիմնարկի ղեկավար)`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական oրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 8:00–ից մինչև ժամը 20:00-ն:

4. Ընտրողների ցուցակները կազմում, ստորագրում և կնքում է Հիմնարկի ղեկավարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:

5. Քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընտրողներն ընդգրկվում են լրացուցիչ ցուցակում, որը կցվում է Հիմնարկի կողմից կազմված ցուցակին:

6. Հիմնարկի ղեկավարը ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 10 օր առաջ ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ այդ ցուցակներում ընդգրկված ընտրողներին ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից հանելու համար:

7. Ընտրությունների անցկացումը նախապատրաստելու, կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Հիմնարկի ղեկավարը կազմավորում է ընտրական տեղամասեր և ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից:

8. Օտարերկրյա պետություններում ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ կազմավորվում են Հիմնարկներում՝ քվեարկությունից առնվազն 45 օր առաջ համարակալվում են համապատասխան Հիմնարկի ղեկավարի կողմից և երկօրյա ժամկետում ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

9. Հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան Հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանման առաջին տառն է, իսկ n-ը՝ այդ Հիմնարկում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:

10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային փոստով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից յոթ օր առաջ Հիմնարկներ է ուղարկում.

1) ընտրությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.

2) քվեաթերթիկների և ընտրական փաստաթղթերի նմուշները.

3) Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները:

11. Հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների տպագրումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:

12. Հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունը կնքվում է Հիմնարկի կնիքով:

13. Հիմնարկի ղեկավարն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 12 ժամ հետո և այդ տվյալներն էլեկտրոնային փոստով անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

14. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ընտրությունների մյուս փաստաթղթերը` սոսնձված և կնքված վիճակում, հատուկ փոuտով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ