Համարը 
N 17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 83/302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001530

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 17-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ

ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 83/302-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ

ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ մասերին, 27-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) Հանրապետության Նախագահի թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքում են «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում, իսկ մյուս թեկնածուներինը` «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում.

2) թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների դիմումների հիման վրա բանկերը թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, իսկ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների դեպքում՝ լիազոր ներկայացուցիչների անվամբ բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարի բացման համար դիմումատուի և բանկի միջև կնքվում է բանկային հաշվի պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ժամանակավոր հատուկ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում.

3) յուրաքանչյուր թեկնածու, կուսակցություն, կուսակցությունների դաշինք նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ձևավորել մեկ նախընտրական հիմնադրամ.

4) բանկերը նախընտրական հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները.

5) նախընտրական հիմնադրամի հաշվեհամարներին մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով` կանխիկ կամ անկանխիկ եղանակով.

6) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից մեկ օր առաջ.

7) նախընտրական հիմնադրամ չստեղծելու դեպքում թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, սույն կարգով սահմանված առաջին հայտարարագրի ներկայացման ժամկետում, այդ մասին գրավոր տեղեկացնում են համապատասխան ընտրական հանձնաժողովին.

8) այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, համապետական ընտրությունների դեպքում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրը մեկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` Ծառայություն) տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

Համապետական ընտրությունների դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տեղեկանքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա ժամկետում ներկայացնում են Ծառայություն:

Ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Մյուս ընտրությունների դեպքում սույն կետի 1-ին պարբերության մեջ նշված ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով.

9) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հայտարարագրերը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ մյուս փաստաթղթերն ընտրական փաստաթղթերի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում պահպանության են հանձնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ:

2. Սահմանել նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ հայտարարագիրը թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբաթ) (*.պդֆ) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 5-ի «Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու, նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարության կարգը, նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի և նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրման փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի թիվ 34/125 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 83/302-Ն որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 17-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

__________________             _____________________________________________________________

     ընտրության անվանում                     թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում

 

  _______________________--________________________

հաշվետու ժամանակահատված

 

Մուտքեր

       

Ծախսեր

Հիմնադրամի մուծումների ժամանակա-գրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմնադրամ մուծված գումարի չափ (ՀՀ դրամ)

 

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակա-գրություն

 

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայու-թյունների անվանում

Ծախսեր չափը

(ՀՀ դրամ)

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատար-ված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ

ԸՕ 26-րդ հոդվածի

2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված, դեռ չվճարված դրամական պարտավորու-թյունների չափը

Հիմնադրամից կատարված ծախսերի փաստացի չափը

ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը

1

2

 

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

Ընդամենը

 

  

   

 

Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը

       

Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը

                                                 

 

Հիմնադրամում մնացած գումարի չափ

                              

 

 

 

 

Հայտարարագիրը բաղկացած է ______ թերթից, կից ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերը` _______ թերթից:

________________   ___________________________________________________  ____________________

թեկնածուի ստորագրություն,         կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի                      օր, ամիս,տարեթիվ

անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրություն,     

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

1. Հայտարարագիրը ներկայացնելու համար.

1.1 նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Համապետական ընտրությունների դեպքում ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են Ծառայություն.

1.2 նախընտրական հիմնադրամ չստեղծելու դեպքում, թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը սույն կետի 1-ին պարբերությունում սահմանված ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան ընտրական հանձնաժողովին.

1.3 թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը հայտարարագիրը ներկայացնում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբաթ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: Հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով.

1.4 հայտարարագիրը ներկայացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար կատարված ծախսերի վերաբերյալ: Հայտարարագրին կցվում են ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերը:

 

2. Հայտարարագիրը կազմելու համար.

2.1 «ընտրության անվանում» տողում լրացվում է այն ընտրության անվանումը, որին թեկնածուն, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը մասնակցում է.

2.2 «թեկնածուի անուն, հայրանուն, ազգանուն, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում» տողում լրացվում է հայտարարագիրը ներկայացնող թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում` կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը.

2.3 «հաշվետու ժամանակահատված» տողում լրացվում է այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարագիրը: Որպես հաշվետու ժամանակահատվածի սկիզբ բոլոր հայտարարագրերում` լրացվում է թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման օրը, ամիսը, տարեթիվը: Առաջին հայտարարագրի դեպքում որպես հաշվետու ժամանակահատվածի վերջ` լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետի 10-րդ օրը, ամիսը, տարեթիվը, իսկ վերջին հայտարարագրի դեպքում` քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը:

 

2.4 «Մուտքեր» մասի.

1) «Հիմնադրամի մուծումների ժամանակագրություն 1» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են մուծումները.

2) «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում լրացվում է յուրաքանչյուր օրվա մուծումների ընդհանուր չափը` ՀՀ դրամով.

3) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:

 

2.5 «Ծախսեր» մասի.

1) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսերի ժամանակագրություն 3» սյունակի յուրաքանչյուր տողում ըստ հերթականության լրացվում է օրը, ամիսը, տարեթիվը այն օրերի, երբ կատարվել են ծախսերը, իսկ մինչև հիմնադրամի ձևավորումը ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դեպքում, լրացվում է «մինչև հիմնադրամի ձևավորում» բառերը կամ դրանց հապավումը` «ՄՀՁ».

2) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ձեռք բերված ապրանքների և ծառայությունների անվանում 4» սյունակում ըստ օրերի առանձին տողերում լրացվում է զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման նպատակով ձեռք բերված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի անվանումը.

3) «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման համար կատարած ծախսի փաստացի չափը: Այն դեպքերում, երբ 4-րդ սյունակում նշված ապրանքը կամ ծառայությունը ձեռք է բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ինչպես նաև անվճար ստացման դեպքում, ապա ծախսի փաստացի չափը նշվում է «0 (զրո)».

4) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը 6» սյունակում նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքների կամ ծառայությունների շուկայական արժեքը: Եթե «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված գումարը համընկնում է հայտարարագրման ենթակա ձեռք բերված ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքի հետ, ապա 6-րդ սյունակում նշվում է նույն թիվը: Մինչև հիմնադրամի ձևավորումը ստացված ապրանքների և ծառայությունների դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ստացված հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը 5-րդ սյունակում նշված թվից ավելի բարձր է, նշվում է հայտարարագրման ենթակա ապրանքի կամ ծառայության շուկայական արժեքը.

5) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալներ 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի տվյալները,

6) «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման հետ կապված վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը 8» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով, դեռ չվճարված դրամական պարտավորությունների չափը, եթե այդպիսիք առկա են: Եթե հայտարարագրման ենթակա յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով վճարման ենթակա, դեռ չվճարված դրամական պարտավորություններ առկա չեն, ապա նշվում է «0 (զրո)».

7) «Ընդամենը» տողում լրացվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափը 5» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը և «ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը չափ 6» սյունակում նշված թվերի ընդհանուր չափը:

3. «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է հիմնադրամից կատարված, հայտարարագրման ոչ ենթակա, ուստի և հայտարարագրի մյուս տողերում չներառված, ծախսերի ընդհանուր չափը:

 

4. «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափը» տողում նշվում է «Հիմնադրամից կատարված ծախսի փաստացի չափըսյունակի «Ընդհամենը» տողի և «Հիմնադրամի միջոցներից կատարված և հայտարարագրման ոչ ենթակա ծախսերի ընդհանուր չափը» տողի թվերի գումարը:

 

5. «Հիմնադրամում մնացած գումարի չափ» տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջում հիմնադրամում մնացած չօգտագործված գումարի չափը, որը հավասար է «Հիմնադրամ մուծված գումարի չափ 2. սյունակի ընդամենը տողի և «Հիմնադրամից կատարված բոլոր ծախսերի ընդհանուր չափ» տողի թվերի տարբերությանը:

 

6. Հայտարարագրի համապատասխան տողում լրացվում է հայտարարագրի թերթերի և ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի թերթերի թվերը:

 

Հայտարարագիրը ստորագրում է թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսկացության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, լրացվում է հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, լիազոր ներկայացուցչի ստորագրելու դեպքում լրացվում է նրա անունը, հայրանունը, ազգանունը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ