| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001541 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 28-Ն |
ք.Ստեփանակերտ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ,
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻ,
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ
ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, 49-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել
1) Հանրապետության Նախագահի թեկնածուի, թեկնածուի լիազոր ներկայացուցչի վկայականների ձևերը` համաձայն N 1 հավելվածի.
2) համամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորի թեկնածուի և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի վկայականների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուների, թեկնածուի լիազոր ներկայացուցչի վկայականների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
4) վստահված անձի վկայականի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վկայականի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) Ազգային ժողովի պատգամավորի վկայականի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի վկայականների ձևերը՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2005 թվականի մարտի 4-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 4/38.
2) 2005 թվականի մարտի 4-ի «Համայնքների ընտրված ղեկավարների և ավագանու անդամների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 4/39.
3) 2005 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձի վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 5/71.
4) 2005 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձի վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 5/72.
5) 2005 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչի վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 5/76.
6) 2005 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվող թեկնածուի լիազոր ներկայացուցչի վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 6/83.
7) 2005 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի`մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցող թեկնածուի գրանցման վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 6/84.
8) 2005 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցող թեկնածուի գրանցման վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 6/85.
9) 2005 թվականի մայիսի 13-ի «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի վկայականի ձևը սահմանելու մասին» թիվ 8/97.
10) 2007 թվականի մայիսի 23-ի «Վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 34/117.
11) 2012 թվականի մարտի 22-ի «Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու լիազոր ներկայացուցչի վկայականների ձևերը հաստատելու մասին» N 16/45-Ն:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |


|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |


|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |



|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 5
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 6
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 7
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 28-Ն որոշման |


|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |